Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8241-14.03.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155, այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով`

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում վենչուրային հիմնադրամների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում, ինպես նաեւ վենչուրային հիմնադրամների կողմից այլ անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ունեցած մասնակցության ձեռքբերման եւ իրացման արժեքների դրական տարբերությունը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 311 -րդ հոդվածով`

«Հոդված 311 Հարկման նպատակով վենչուրային ձեռնարկության համախառն եկամտի նվազեցումը

Հարկման նպատակով վենչուրային ձեռնարկության համախառն եկամուտը նվազեցվում է վենչուրային ներդրման չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: