Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8272-16.03.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հունիսի 1998 թվականի, ՀՕ-248, այսուհետ՝ օրենսգիրք) 52-րդ հոդվածի առաջին մասը «պաշտպանում է մեղադրանքը» բառերից հետո լրացնել «մասնակցում է դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը,» բառերով։

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի երրորդ մասը «քրեական գործեր» բառերից հետո լրացնել «եւ դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր» բառերով։

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 431-րդ հոդվածի չորրորդ մասը «պաշտպանի» բառից հետո լրացնել «դատախազի,» բառով։

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 434-րդ հոդվածի առաջին մասից հանել 3-րդ նախադասությունը։

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 438-րդ հոդվածի առաջին մասը «պաշտպանի» բառից հետո լրացնել «եւ դատախազի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 438-րդ հոդվածի հինգերորդ մասը «անձանց» բառից հետո լրացնել «եւ դատախազի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։