Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1048-10.04.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետում «հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը» բառերը փոխարինել «թիկունքով դեպի հանձնաժողովը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առկա վիճակը

Այս պահի կարգավորումների համաձայն քվեախցիկը քվեարկության սենյակում տեղադրվում է այնպես, որ ընտրողը մեջքով լինի դեպի պատը, իսկ դեմքով՝  դեպի հանձնաժողովը: Այս կարգավորումը նպատակ ունի ապահովել ընտրության գաղտնիությունը: Սակայն ակնհայտ է, որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում գաղտնիության ապահովումը խոչընդոտվում է շատ էական  եւ խնդրահարույց հանգամանքով: Այն է՝  ամենասովորական հեռախոսով քվեաթերթիկը լուսանկարելու, իսկ մի փոքր ավելի ֆունկցիոնալ հեռախոսով տեսանկարահանելու հնարավորությունը: Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ գոյություն ունեցող շատ բացասական դրսեւորումներ հնարավորություն  են տալիս հավանական ընտրակեղծարարներին օգտվել ցանկացած հնարավորությունից: Յուրաքանչյուր ընտրող կարող է որեւէ մեկին խոստանալ իր ձայնը՝  կոնկրետ թեկնածուին կամ քաղաքական ուժին տալու, իսկ հետո ունենալով ազատության բավարար ապահովվածության ընտրությունը՝  կատարել իր խղճի եւ համոզմունքների համաձայն:

Վերը նշված հնարավորությունը կարող է էապես ազդել ընտրության վրա, որովհետեւ  ցանկալի խոստումը լսելուց հետո հավանական ընտրակեղծարարը «կխնդրի» ընտրողին լուսանկարել քվեաթերթիկը  եւ նույնիսկ տեսանկարահանել քվեարկության գործընթացը:

Ինչ է առաջարկվում.

Ըստ առաջարկվող փոփոխության քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը: Եվ եթե քվեախցիկները տեղադրվեն քվեարկության գործընթացին մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ինչն անհնարին կդարձնի նկատել, թե ընտրողը ինչպես է քվեարկում, ապա եւ քվեարկության գաղտնիությունը ապահովված կլինի  եւ ընտրողի ազատ կամարտահայտումը: Այս դեպքում, գրեթե անհնար կլինի նկարել քվեաթերթիկը, կամ տեսանկարահանել քվեարկության գործընթացը, որն առավելագույնս  կապահովվի քվեարկության գաղտնիությունը, թափանցիկությունը, եւ որ ամենակարեւորն է՝ ընտրողի ազատ կամարտահայտությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն