Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը «լսումների արդյունքների հիման վրա» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով «: Մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչումը եւ անվանափոխումը կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Նախարարական սոցիալական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի նիստի N ԿԱ/288-2024 արձանագրության 3-րդ կետով առաջարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ ստեղծելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարել եւ սահմանել լիազորող նորմ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ: Միեւնույն ժամանակ առաջարկություններ են ստացվում մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
- տարիքային եւ սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը եւ ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
- բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցության ապահովումը.
- նպաստում եւ աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Կարեւորելով վաստակաշատ անձանց եւ սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության եւ հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցներիի անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը:
5. Նախագծների մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին եւ դրա զարգացմանը նվիրած անձանց: Ինչպես նաեւ նրանց անվամբ անվանակոչելը կապահովի մանուկների եւ պատանիների հոսք դեպի մանկապատանեկան մարզադպրոցներ:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը եւ ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 2-ի մասնավոր նպատակ 1.3-ի 8-րդ կետի դրույթներից, այն է՝ մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչում բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով:
Տեղեկանք գործող օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ