Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-828-17.03.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, ՀՕ-284, այսուհետ` օրենսգրքի) 1-ին հոդվածի 1-ին կետից հանել «3-րդ հոդվածի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետում «ընտրությունների ժամանակ նաեւ» բառերից հետո լրացնել «տվյալ համայնքում բնակվող» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող» բառերով: Նույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում «փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող» բառերով:»:

Նույն հոդվածի 2-րդ կետում «Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման» բառերը փոխարինել «Համապետական ընտրությունների» բառերով, իսկ «սահմանված» բառը «սահմանած» բառով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ընտրություններում քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն: Քվեարկողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը արգելվում է եւ հետապնդվում օրենքով»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում «, ապահովում է» եւ «մասնակցությունն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, նրանց» բառերը հանել:

Նույն հոդվածի 4-րդ կետում «ընտրական հանձնաժողովը» բառերից հետո լրացնել «եւ ընտրողների գրանցամատյանը վարող մարմինը» բառերը:

Նույն հոդվածի 6-րդ կետի 3-րդ նախադասության մեջ «երեքժամյա պարբերականությամբ» բառերից հետո լրացնել «ըստ ընտրատարածքների» բառերը, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համապետական ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին վերջնական տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հեռահաղորդակցության միջոցներով /ֆաքսով/ ստացված արձանագությունների հիման վրա`քվեարկության հաջորդ օրը ժամը 01.00-ին»:

Նույն հոդվածի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների միջոցով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը հետապնդվում է օրենքով»:

Նույն հոդվածի 5-րդ կետից հանել «եւ ՀՀ զինվորական մասերի» բառերը:

Նույն հոդվածի 5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ, որը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՀ զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակը կազմում է լիազոր մարմինը` զինվորական մասերի ղեկավարների տրամադրած տեղեկությունների հիման վրա»:

Նույն հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Լիազոր մարմինը տարի 2 անգամ՝ հուլիս եւ հունվար ամիսներին, ՀՀ ընտրողների ճշգրտված ռեգիստրը՝ ըստ համայնքների եւ ըստ մարզերի, իսկ համապետական ընտրությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից առնվազն 180 օր առաջ՝ նաեւ ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ այն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու համար: ՀՀ ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքի մշտական եւ անբաժանելի մասն է, որտեղ ըստ մարզերի եւ ըստ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաեւ ըստ ընտրական տեղամասերի նշվում են սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, տվյալ համայնքում հաշվառված բոլոր քաղաքացիները: Ընտրելու իրավունք ունեցող եւ հաշվառում չունեցող քաղաքացիներն ընդգրկվում են իրենց վերջին հաշվառման վայրի համայնքի ընտրողների ցուցակներում»:

Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետը:

Նույն հոդվածի 6-րդ կետում «իրավունք ունեցող» բառերից հետո լրացնել «եւ հայտ ներկայացրած» բառերը:

Նույն հոդվածի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Համապետական ընտրությունների ժամանակ ժամկետային զինծառայողները, զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված զինծառայողները եւ նրանց ընտանիքների՝ ընտրելու իրավունք ունեցող եւ զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված անդամները, վարժական հավաքներ անցնող քաղաքացիները ընդգրկվում են իրենց ծառայության վայրի զորամասի ընտրողների ցուցակում»:

Նույն հոդվածի 9-րդ կետում «ընտրողների թիվը» բառերից հետո ավելացնել «իսկ լիազոր մարմնին` զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները կազմելու համար անհրաժեշտ տեղեկությունները» բառերը:

Նույն հոդվածի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամնեը ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հաշվառման վայրի հասցեն, իսկ հաշվառում չունենալու դեպքում՝ վերջին հաշվառման վայրի հասցեն»:

Նույն հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըստ տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաեւ ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է 3 լրացուցիչ սյունակ՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի, համարի, ընտրողի ստորագրության եւ հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամի ստորագրության համար»:

Նույն հոդվածի 5-րդ կետում 2-րդ նախադասության «Ընտրողների» բառից հետո լրացնել «ցուցակը կազմում, էջակալում,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըստ տեղամասերի, եւ տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի /տների/ հասցեները` տպագրված երկու օրինակից /ընտրողների ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձեւով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար/, լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին: Սույն կետով նախատեսված ընտրողների վերջնական ցուցակների եւ լիազոր մարմնի ինտերնետային կայքում տեղադրված ընտրողների ցուցակների անհամապատասխանությունը հետապնդվում է օրենքով:»:

Նույն հոդվածը լրացնել նոր` 21 կետով, որը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«21 . Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված ժամկետներում, ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով, տրամադրում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:»:

Նույն հոդվածի 3-րդ կետում «կազմված» բառը փոխարինել «հաշվառված» բառով, իսկ «զորամասի ղեկավարը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9 Օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՀ ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում հաշվառված կամ կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող ընտրողների ցուցակների, ազատ է ծանոթության համար»:

Նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասության «Զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմված եւ ընտրողների ստորագրած» բառերը փոխարինել «Ընտրողների կողմից ստորագրված» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի նախադասությունը լրացնել հետեւյալ բառերով.

«,որտեղ ըստ մարզերի եւ ըստ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաեւ ըստ ընտրական տեղամասերի նշվում են սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները»:

Նույն հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կուսակցություն իրավունք ունի լիազոր մարմնից կամ նրա ստորաբաժանումներից դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, ստանալու ըստ մարզերի եւ ըստ համայնքների, իսկ ընտրությունների դեպքում նաեւ ըստ ընտրական տեղամասերի` ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված, սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները բավարարող ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչներով կամ թղթային տարբերակով` համապատասխան վճարով»:

Նույն հոդվածի 4-րդ կետում «ցուցակների մեկ օրինակը» բառերը փոխարինել «ցուցակը» բառով:

Նույն հոդվածի 7-րդ կետում «կազմվող» բառը փոխարինել «հաշվառված» բառով:

Նույն հոդվածի 8-րդ կետի նախադասությունը լրացնել «ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10 . Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին կետում «յուրաքանչյուր անձ» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կուսակցություն» բառերը:

Նույն հոդվածի 6-րդ կետում «ընտրողների ցուցակներում» բառերից հետո լրացնել «տեղ գտած անճշտությունները վերացնելու, ցուցակներում,» բառերը:

Նույն հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Քվերակությանը նախորդող 5 օրվա ընթացքում եւ քվերակության օրը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու, ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին կայացված վճիռների հիման վրա ընտրողների ցուցակներում ուղղումներ կամ լրացումներ կատարում է համապատասխան ՏԸՀ-ն՝ քվեարկության օրը:

Ընտրողների ցուցակներում լրացումը կատարվում է սույն օրենսգրքի 141 հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակներ կազմելու միջոցով: Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու համար ուղղումներ կատարելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետում «ընտրողների ձայները հաշվելու» բառերը փոխարինել «քվեարկության արդյունքներն ամփոփելու» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետում «45 օր առաջ» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերը.

«, իսկ համապետական ընտրությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 180 օր առաջ»:

Նույն հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ մոտակա բնակավայրից մինչեւ 50 կմ հեռու տեղակայված զինվորական մասերի ղեկավարները լիազոր մարմնի ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը եւ ընտրողների ցուցակները կազմելու համար անհրաժեշտ տեղեկությունները»:

Նույն հոդված 4-րդ կետի «մեծամասնական ընտրակարգով ընտրությունների» բառերից հետո ավելացնել «քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ» բառերը, իսկ 2-րդ նախադասության «Ընտրական տեղամասեր» բառերից առաջ լրացնել «Նույն ժամկետում» բառերը:

Նույն հոդվածի 6-րդ կետում «2000 ընտրող» բառերը փոխարինել «1600 ընտրող» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ.

«Տեղամասային կենտրոնի պատշաճ կահավորման համար պատասխանատու է համապատասխան համայնքի ղեկավարը»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում «կուսակցությունները» բառից հետո լրացնել «/կուսակցությունների դաշինքները/» բառերը, իսկ «կուսակցությանը» բառից հետո՝ «, կուսակցությունների դաշինքին» բառերը:

Նույն հոդվածի 8-րդ կետում «որոշում» բառը փոխարինել «վճիռ» բառով:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հաջորդ օրը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրային ռադիոյի եւ Հանրային հեռուստատեսության, այլ ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների լրագրողներին, խմբագրությունների անդամներին, ովքեր գրանցված են որպես թեկնածուներ, արգելվում է ընտրությունների լուսաբանումը եւ ռադիո ու հեռուստահաղորդումների վարումը»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերից հանել «կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին կետում «տարածքում» բառը փոխարինել «բոլոր մարզերում» բառերով, իսկ 2-րդ կետը կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«8) պետական ոչ առեւտրյաին կազմակերպությունները»:

Նույն հոդվածի 11-րդ կետում «6 օր» բառերը փոխարինել «15 օր» բառերով, իսկ «Գրանցված» բառը փոխարինել «Համապետական ընտրությունների ժամանակ» բառերով, ինչպես նաեւ «Նախագահի» բառից հետո լրացնել «թեկնածուների» բառը:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 26-րդ հոդվածի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերով, իսկ 2-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

ՀՈԴՎԱԾ 19 Օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ կետում «թեկնածու» բառից հետո ավելացնել «կամ նրա լիազոր ներկայացուցիչը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 271 -րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, այդ թվում՝ դատարանի համապատասխան վճիռներին կամ լիազոր մարմնի տված համապատասխան տեղեկանքին»:

Նույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում «անարգել ծանոթանալու» բառերից հետո լրացնել «ընտրողի անձը հաստատող փաստաթղթին, ինչպես նաեւ» բառերը, իսկ «համապատասխան» բառը փոխարինել «տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող» բառերով:

Նույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում «հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը» բառերը փոխարինել «հանձնաժողովի նախագահը (տեղակալը) եւ քարտուղարը (նրանցից առնվազն երկուսը) » բառերով:

Նույն հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին, ֆիզիկապես ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ հատկացնող, քվեարկության ծրար հատկացնող եւ քվեաթերթիկները կնքող, քվեարկության ծրարները կնիքող եւ քվեատուփը հսկող անդամների կողքին եւ հետեւելու նրանց աշխատանքներին»:

Նույն հոդվածի 1-ին կետում 7-րդ ենթակետի «ամփոփմանը» բառից առաջ լրացնել «քվեարկության արդյունքների» բառերը:

Նույն հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր 61 -րդ ենթակետով հետեւյալ խմբագրությամբ. «61 ) քվեարկուրթյան օրը հետեւում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին եւ դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքգրքի 29-րդ հոդվածի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 6-րդ կետի «10» թրվը փոխարինել «20» թվով:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծանոթանալ» բառից հետո լրացնել «տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող» բառերով:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համապետական ընտրությունների, հանրաքվեի, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ ընտրատարածքի՝ միաժամանակ 5 եւ ավելի համայնքում կամ (եւ) 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի վարձրատրության 50 տոկոսի չափով, իսկ հանձնաժողովի անդամը՝ նույն ժամանակահատվածի համար, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի մեկ ամսվա վարձատրության 50 տոկոսի չափով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված ընդհանուր իրավասության դատարանների դատավորները ընտրական հանձնաժողովում գործում են հասարակական հիմունքներով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը եւ հանձնաժողովի անդամները՝ 15000-ական դրամի չափով, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների:

Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին եւ կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները: Պարտականությունների անհարգելի չկատարումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:»:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին կետում «վկայականներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ դատավորների եւ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը:

Նույն հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասսություններով.

«Մոտակա բնակավայրից առնվազն 50 կմ հեռու տեղակայված զինվորական մասերում ձեւավորվող ընտրական տեղամասերում, եթե ընտրողների թիվը գերազանցում է 500-ը, տեղամասային ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցած եւ որակավորման վկայականներ ստացած անձանց թվից: Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ձեւավորելու լիազորություն ունեցող մարմիններն ու պաշտոնատար անձինք` ԿԸՀ սահմանած կարգով` վերջինիս հետ համատեղ: Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուներ ներկայացնելու իրավունք ունեն ԿԸՀ ձեւավորելու լիազորություն ունեցող մարմիններն ու պաշտոնատար անձինք: Դասընթացներին մասնակցությունը հիմք է քաղաքացինրին որակավորման վկայականներ տրամադրելու համար:»:

Նույն հոդվածի 4-րդ կետում «դատախազության» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը.

«դատական ակտերի հարկադիր կատարման եւ քրեակատարողական ծառայության, սոցիալական ծառայությունների, մաքսային ծառայության եւ հարկային ծառայության,»:

ՀՈԴՎԱԾ 25 Օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետում «կազմը» բառից հետո լրացնել «` առաջարկությունը ներկայացնելուց տասնօրյա ժամկետում,» բառերով, իսկ 6-րդ կետի վերջին նախադասության մեջ «հանձնաժողովի նախագահը» բառերը փոխարինել «հանձնաժողովի տարիքով ավագ անդամը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենսգրքի 36-րդ հոդվածի`

ա) 1-ին կետի վերջին պարբերությունում «կազմը» բառից հետո լրացնել «` առաջարկությունը ներկայացնելուց տասն օրյա ժամկետում,» բառերով,

բ) 4-րդ կետում վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը վարում է այդ հանձնաժողովի տարիքով ավագ անդամը»:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ կետում «վկայագիր» բառը փոխարինել «վկայական» բառով:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենսգրքի 38-րդ հոդվածի.

ա) 2-րդ կետը լրացնել նոր 9-րդ ենթակետով հետեւյալ խմբագրությամբ. «9) եթե նրան նշանակելու լիազորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից ոչ ուշ, քան ընտրություններից 20 օր առաջ հետ է կանչվել:

Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ընտրական հանձնաժողովի անդամի նշանակելու լիազորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից միեւնույն անձը երեք ամսվա ընթացքում կրկնակի անգամ չի կարող առաջադրվել ընտրական հանձնաժողովների կազմում:»,

բ) 3-րդ կետում «կողմից» բառը փոխարինել «ներկայացմամբ, կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերով:

գ) 31 -րդ կետի 3-րդ ենթակետում «15» թիվը փոխարինել «5» թվով:

դ) 31 -րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով հետեւյալ խմբագրությամբ.

«4) Կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովներում թափուր մնացած տեղերը լրացվում են այդ անդամին նշանակած մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով տասնօրյա ժամկետում:»

ՀՈԴՎԱԾ 29. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 30 Օրենսգրքի 401 -րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել նոր նախադասություններով հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենսգրքով սահմանված կարգով քվեարկության արդյունքները բողոքարկվելու դեպքում բողոքարկող կողմն այլ փաստաթղթերի հետ միասին իրավունք ունի ծանոթանալու ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին: Դրանք բողոքարկող կողմը հրապարակելու եւ տպագրելու իրավունք չունի:»:

ՀՈԴՎԱԾ 31. Օրենսգրքի 402 հոդվածի վերնագրից հանել «տեղամասային ընտրական հանձնաժողովի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 32. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի «, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական տարածքները» բառերը հանել, «համապատասխան» բառից հետո լրացնել «նշում քվեարկության տեղը (տեղամասի կենտրոնը) եւ այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով» բառերը:

Նույն հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «ընտրական» բառը փոխարինել «տեղամասային» բառով:

Նույն հոդվածի 1-ին կետի 19-րդ ենթակետի «ժողովի» բառից հետո լրացնել «պատգամավորի» բառը:

ՀՈԴՎԱԾ 33

Առաջին տարբերակ.

Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետում`

ա) 2-րդ ենթակետում «քվեատուփը,» բառից հետո ավելացնել «(քվեատուփերը), տեսանկարահանման սարքավորումները» բառերով,

բ) 2-րդ կետը լրացնել նոր 3-րդ ենթակետով հետեւյալ խմբագրությամբ. «3) Քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած կարգով կարող է տեսանկարահանվել` ա) քաղաքային համայնքներում 1000 եւ 1000-ից ավել ընտրող ունեցող ընտրական տեղամասերը, բ) 2000 եւ 2000-ից ավել ընտրող ունեցող գյուղական համայնքների ընտրական տեղամասերը:»:

Երկրորդ տարբերակ.

Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել նոր 3-րդ ենթակետով հետեւյալ խմբագրությամբ. «3) Քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած կարգով կարող են տեսանկարահանվել եւ լուսանկարահանվել վստահված անձանց կամ դիտորդների կողմից:»1 :

ՀՈԴՎԱԾ 34. Օրենսգրքի 48-րդ հոդվածի վերնագրից հանել «(սենյակները)» բառը եւ 1-ին կետի «/սենյակը, այսուհետ՝ քվեարկության խցիկ/» բառերը:

Նույն հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.

«5. Քվեարկության ընթացքում քվեարկության խցերից 3 մետր հեռավորության վրա, իսկ բացառիկ դեպքերում, դրա անհնարինության դեպքում` 2 մետր հեռավորության վրա, սահմանվում է համապատասխան գոտի՝ արգելափակիչ ժապավենով, որն ունի մեկ մուտք եւ մեկ ելք: Այդ գոտում քվեարկության խցերի քանակից ավել թվով քվեարկողների գտնվելն արգելվում է: Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա` հետեւի մասից ոչ տեսանելի տեղում»:

ՀՈԴՎԱԾ 35. Օրենսգրքի 491 հոդվածի վերնագիրը լրացնել «, քվեարկության ծրարը» բառերով:

Նույն հոդվածի 4-րդ կետի «հերթական համարը» բառերից հետո ավելացնել «քվեարկողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի, համարի, ստորագրության եւ հանձնաժողովի` քվեաթերթիկ հատկացնող պատասխանատու անդամի ստորագրության համար նախատեսված տող» բառերը:

Նույն հոդվածի 6-րդ կետում «ժողովի» բառից հետո ավելացնել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Նույն հոդվածի 7-րդ կետի «Տեղական» բառից առաջ լրացնել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով,» բառերը:

Հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 11-րդ կետով.

«11. Քվերակության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին ծրարներ՝ այնպես, որ դրանք գույներով ակնհայտորեն տարբերվեն իրարից եւ իրենց գույնով համապատասխանեն քվեաթերթիկի գույնին:

Քվեարկության ծրարները տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում են տեղամասում ընտրողների թվի 3 տոկոս ավելի քանակով՝ քվեարկության նախորդ օրը»:

ՀՈԴՎԱԾ 36. Օրենսգրքի 492 հոդվածի`

ա) 3-րդ կետից հետո լրացնել նոր 31 կետով հետեւյալ խմբագրությամբ.

«31 . Քվեարկության ծրարների կնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովին տրվում է դրոշմակնիք, որը պետք է ունենա քառանիշ համար:»,

բ) 6-րդ կետում «տեղական» բառը փոխարինել «տեղամասային» բառով:

ՀՈԴՎԱԾ 37. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ կետում «քվեաթերթիկները» բառից հետո լրացնել «, քվեարկության ծրարները» բառերը:

Նույն հոդվածի 4-րդ կետում «քվեաթերթիկներ» բառից հետո լրացնել «, քվեարկության ծրարներ» բառերը, իսկ «դրանք» բառը փոխարինել «քվեարկության ծրարները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 38. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քվեարկության նախերդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամների, որոնք պարտավոր են մինչեւ ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները եւ ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների եւ ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում)՝ գործավարության մատյանում համապատասխան արձանագրություն կատարելով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի մյուս անդամների ցանկությամբ քվեաթերթիկների, քվեարկության ծրարների եւ ընտրողների ցուցակների վրա կարող են դրվել նաեւ նրանց ստորագրությունները`դրա վերաբերյալ գործավարության մատյանում համապատասխան արձանագրություն կատարելով:

Ստորագրված քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակը, կնիքի եւ դրոշմակնիքի փաթեթը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում: Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակի, կնիքի եւ դրոշմակնիքի պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

Նույն հոդվածի 2-րդ կետում «քվեաթերթիկներ հատկացնող» բառերից հետո լրացնել «քվեարկության ծրարներ հատկացնող ու» բառերով, իսկ «քվեատուփի» բառից հետո ավելացնել «ու քվեարկության ծրարների կնքման» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասության «մեկական անդամի» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերը. «ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների՝ 2 ժամը մեկ պարբերականությամբ որոշված գործառույթների հերթափոխի կարգը»:

Նույն հոդվածի 3-րդ կետում 1-ին նախադասության «քվեաթերթիկները» բառից հետո լրացնել «, քվեարկության ծրարները» բառերը, «կնիքը» բառից հետո ավելացնել «ու դրոշմակնիքը» բառերով, «կնիքի» բառից հետո ավելացնել «ու դրոշմակնիքի» բառերով:

Նույն հոդվածի 3-րդ կետում «անդամներին» բառից հետո լրացնել «, քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով՝ քվեարկության ծրարներ հատկացնող անդամին» բառերը, իսկ «կնքող անդամին» բառերից հետո ավելացնել «ընտրական տեղամասերում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները եւ դրոշմակնիքը` քվեարկության ծրարները կնքող անդամին» բառերով:

Նույն հոդվածի 3-րդ կետում երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությունով հետեւյալ խմբագրությամբ. «Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է փոխվել քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ կնիքելու թանաքի գույնը, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն: Տարբեր առաջարկությունների առկայության դեպքում թանաքի գույնը որոշվում է հանձնաժողովի որոշմամբ` թանաքոտման համար չօգտագործված բարձիկի կիրառմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 39. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Տվյալ պատասխանատու անդամը ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց՝ իր ստորագրության համար նախատեսված համապատասխան սյունակում»:

ՀՈԴՎԱԾ 40. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին կետի նախադասությունը լրացնել «եւ մեկ քվեարկության ծրար (ծրարներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում)» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետից «, ով անցնում է քվեարկության խցիկ (սենյակ)՝ քվեարկելու» բառերը հանել:

Նույն հոդվածի 2-րդ կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Վերջինս քվեաթերթիկի ելունդի վրա սույն օրենսգրքի 491 –րդ հոդվածով սահմանված տվյալները գրանցելուց եւ ստորագրելուց հետո անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում) ելունդը եւ քվեաթերթիկի ներքեւի հատվածը հանձնում է ընտրողին, ով մոտենում է քվեաթերթիկ կնիքող եւ քվեարկության ծրար տրամադրող հանձնաժողովի պատասխանատու անդամին: Հանձնաժողովի` քվեաթերթիկիները կնքող անդամը, համոզվելով ընտրողի ` տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու մեջ, քվեաթերթիկի վրա կնիք է դնում եւ քվեարկության ծրարի հետ միասին դրանք տրամադրում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու»:

Նույն հոդվածի 3-րդ կետից հանել «(սենյակում)» բառը:

Նույն հոդվածի 4-րդ կետից հանել «(սենյակ)» եւ «(սենյակում)» բառերը, իսկ «հրավիրելու» բառից հետո նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«տեղամասային ընտրական հանձաժողովի երկու անդամի կամ երկու վստահված անձի»:

ՀՈԴՎԱԾ 41. Օրենսգրքի 57-րդ հոդվածի վերնագրում «քվեաթերթիկի» բառը փոխարինել «քվեարկության ծրարի» բառերով:

Նույն հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարում, եւ փակելով ծրարը մոտենում քվեատուփին: Քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը` համոզվելով ընտրողի` տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու մեջ, դրոշմակնիքով կնիքում է քվեարկության ծրարը եւ բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեատուփի մեջ քվեարկության ծրարը գցելուց հետո ընտրողը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:

Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է այդ քվեարկության համար նախատեսված ծրարում:»:

Նույն հոդվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 42. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը լրացնել «կամ չստորագրված քվեաթերթիկները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 43 . Օրենսգրքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Չսահմանված նմուշի են համարվում սահմանված նմուշից տարբերվող կամ չստորագրված քվեաթերթիկները, ինչպես նաեւ՝

ա) քվեարկության չսահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկը.

բ) քվեարկության սահմանված նմուշի ծրարում գտնվող մեկից ավելի բոլոր քվեաթերթիկները.

գ) քվեատուփում գտնվող՝ առանց քվեարկության ծրարի քվեաթերթիկները»:

ՀՈԴՎԱԾ 44. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 591 հոդվածով.

«Հոդված 591 . Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները

Քվեարկության չսահմանված նմուշի ծրարներ են համարվում սահմանված նմուշից տարբերվող կամ չդրոշմակնքված կամ այլ դրոշմակնիքով կնքված քվեարկության ծրարները, ինչպես նաեւ՝

ա) քվեաթերթիկ չպարունակող քվեարկության ծրարները.

բ) մեկից ավելի վավեր կամ անվավեր քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարները.

գ) չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարները»:

ՀՈԴՎԱԾ 45. Օրենսգրքի 60 հոդվածի`

ա) 1 կետի 1 ենթակետի «չօգտագործված» բառից առաջ ավելացնել «չօգտագործված քվեարկության ծրարները, ինչպես նաեւ» բառերը:

բ) 2 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Uույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերի արդյունքները հրապարակվում եւ արձանագրվում են գործավարության մատյանում:

Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, հաշվարկում քվեարկության ծրարների ընդհանուր թիվը, ինչը վավերացվում է արձանագրությամբ: Քվեարկության ծրարների ընդհանուր զանգվածից հանում է քվեարկության մեկ ծրար, բարձրաձայն հայտարարում ծրարի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին:

Սահմանված նմուշի ծրարները պատահական ընտրությամբ դասավորում է 250 ծրարներից կազմված միջանկյալ տրցակում: Միջանկյալ տրցակում սահմանված նմուշի ծրարների անհրաժեշտ թիվը լրանալուց հետո դասավորում է հաջորդ միջանկյալ փաթեթը: Նույն գործողությունը կրկնում է մինչեւ վերջին սահմանված նմուշի ծրարը, երբ դասավորված վերջին միջանկյալ տրցակում մինչեւ 250 ծրարներ կմնան: Այնուհետեւ ըստ դասավորման հերթականության միջանկյալ տրցակից վերցնում է ծրարը, ծրարից հանում է քվեաթերթիկը, հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք ունեցող անձանց ցուցադրում եւ հայտարարում նաեւ, թե ինչպես է քվեարկված` որ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին: Պահանջի դեպքում քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն, ըստ քվեաթերթիկում կատարված քվեարկության նշումի քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկված կամ դեմ քվեարկած քվեաթերթիկների տրցակի մեջ, իսկ ծրարը` վավեր ծրարների տրցակի մեջ, որից հետո միջանկյալ տրցակից հանում է հաջորդ ծրարը:

Քվեարկության ծրարի մեջ քվեաթերթիկ չլինելու, միեւնույն քվեարկության մեկից ավելի քվեաթերթիկներ, կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) գտնվելու դեպքում, քվեաթերթիկը (քվեաթերթիկները) դրվում է ծրարի մեջ, իսկ այդ ծրարը` չսահմանված նմուշի քվեարկության ծրարների տրցակի մեջ:

Չսահմանված նմուշի ծրարների դեպքում քվեաթերթիկները ծրարից չեն հանվում, իսկ ծրարը դրվում է չսահմանված նմուշի ծրարների տրցակի մեջ:

Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները` նրանցում գտնվող քվեաթերթիկների հետ սահմանված նմուշի ծրարներից առանձնացվում, հաշվարկվում եւ անհապաղ մարվում են:

Սահմանված նմուշի ծրարի մեջ մեկ անվավեր քվեաթերթիկ գտնվելու դեպքում քվեաթերթիկը դրվում է անվավեր քվեաթերթիկների տրցակի, իսկ ծրարը` սահմանված նմուշի ծրարների տրցակի մեջ:

Այդ գործողությունը կրկնվում է միջանկյալ տրցակի բոլոր ծրարների համար: Յուրաքանչյուր միջանկյալ տրցակի վերաբերյալ քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենքսգրքի 601 հոդվածով սահմանված կարգով կազմում է միջանկյալ արձանագրություն: Սույն կետում սահմանված գործողություններն իրականացվում են նաեւ մյուս միջանկյալ տրցակների համար:

Ծրարների, քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաեւ իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:»:

գ) Նույն հոդվածի 3-րդ կետում «բոլոր» բառից հետո լրացնել«քվեարկության ծրարները եւ» բառերը, «հաշվարկում է» բառից հետո լրացնել «վավեր քվեարկության ծրարների, անվավեր ճանաչված քվեարկության ծրարների եւ» բառերը:

դ) Նույն հոդվածի 4-րդ կետում «նմուշի» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարները եւ» բառերը:

ե) Նույն հոդվածի 5-րդ կետում «տեսակավորված» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարներն ու» բառերը:

ՀՈԴՎԱԾ 46. Օրենսգիրքը լրացնել նոր` 601 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 601 . ՏԵՂԱՄԱUԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՄԻՋԱՆԿՅԱԼ ՏՐՑԱԿՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեղամաuային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով uույն oրենuգրքի 60 հոդվածով uահմանված կարգով միջանյալ տրցակի վերաբերյալ կատարված հաշվարկները, կազմում է միջանկյալ արձանագրություն, դրանում նշելով`

1) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).

2) յուրաքանչյուր թեկնածուին, կուuակցությանը, կուuակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

3) թեկնածուներին, կուuակցություններին, կուuակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում uույն տողը չի լրացվում).

4) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

5)քվեարկության սահմանված նմուշի ծրարների թիվը.

6) քվեարկության չսահմանված նմուշի ծրարների թիվը.

7) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).

8) անճշտությունների չափը.

9) չսահմանված նմուշի եւ անվավեր քվեարկության ծրարների թիվը գումարած անվավեր քվեաթերթիկների թվին եւ լրացվում է (դ2) տողին.

10) չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը:»

2. Միջանյալ արձանագրությունը uտորագրում են հանձնաժողովի նիuտին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

3. Եթե հանձնաժողովի որեւէ անդամ միջանկյալ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է միջանկյալ արձանագրությանը, իuկ իր uտորագրության կողքին այդ մաuին կատարում է նշում:

4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է միջանկյալ արձանագրությունը uտորագրելուց, ապա միջանկյալ արձանագրությունում նշվում է այդ մաuին:»:

ՀՈԴՎԱԾ 47. Օրենսգրքի 61 հոդվածի`

ա) 1 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տեղամաuային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով uույն oրենuգրքի 60 հոդվածով uահմանված կարգով կատարված եւ 601 հոդվածով սահմանված կարգով կազմված միջանկյալ արձանագրություններում արտացոլված հաշվարկները, կազմում է տեղամաuում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, դրանում նշելով`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըuտ ընտրողների ցուցակների.

2) տեղամաuային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա)եւ ելունդների համարները.

3) տեղամաuային ընտրական հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

4) գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած ընտրողների թիվը` ըuտ

uտորագրությունների (Բ).

5) անվավեր քվեաթերթիկների` բոլոր միջանկյալ արձանագրություններում արտացոլված թվերի հանրագումարը (դ2).

6) oգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).

7) յուրաքանչյուր թեկնածուին, կուuակցությանը, կուuակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների` բոլոր միջանկյալ արձանագրություններում արտացոլված թվերի հանրագումարը.

8) թեկնածուներին, կուuակցություններին, կուuակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների` բոլոր միջանկյալ արձանագրություններում արտացոլված թվերի հանրագումարը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում uույն տողը չի լրացվում).

9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների` բոլոր միջանկյալ արձանագրություններում արտացոլված թվերի հանրագումարը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

10)քվեարկության վավեր ծրարների` բոլոր միջանկյալ արձանագրություններում արտացոլված թվերի հանրագումարը.

11) քվեարկության չսահմանված նմուշի ծրարների` բոլոր միջանկյալ արձանագրություններում արտացոլված թվերի հանրագումարը.

12) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).

13) անճշտությունների` բոլոր միջանկյալ արձանագրություններում արտացոլված թվերի հանրագումարը (չափը):»:

բ) 7-րդ կետի «հիմք համարվող» բառերը փոխարինել «միջանկյալ արձանագրությունների եւ հիմք համարվող այլ» բառերով:

գ) 8-րդ կետում «վստահված անձի» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի անդամի» բառերը, իսկ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունների եւ սույն կետով սահմանված կարգով տրված համապատասխան արձանագրությունների քաղվածքների միջեւ քվեարկության արդյունքների վերաբերյալ տվյալների անհամապատասխանությունը հիմք է քրեական գործ հարուցելու համար»:

դ) 9-րդ կետում «արձանագրության մեկ օրինակ» բառերը փոխարինել «միջանկյալ արձանագրությունների մեկ եւ ամփոփ արձանագրության երկուական օրինակներ» բառերով:

ե) 10-րդ կետի «արդյունքների» բառից հետո ավելացնել «միջանկյալ արձանագրությունների,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 48. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 31 ենթակետով.

«31 ) համադրվում է սահմանված նմուշի ծրարների թիվը քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես չորրորդ անճշտության չափ».

Նույն հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի «եւ 3-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ եւ 4-րդ» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետում «կետի 3-րդ ենթակետում» բառերը փոխարինել «կետում» բառով:

ՀՈԴՎԱԾ 49 . Օրենսգրքի 63-րդ հոդվածի

ա) 1-ին կետում «իրենց ստորագրություններով:» բառերը փոխարինել «այդ արձանագրությունը ստորագրած տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրություններով եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքով: Այն ընտրական տեղամասերը, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրից 70 եւ ավելի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում, ուղղումներով արձանագրությունները կարող են վավերացվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի ստորագրություններով:» բառակապակցությունով: Նույն կետը լրացնել նոր նախադասությունով հետեւյալ խմբագրությամբ. «Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ուղղումներով վավերացված արձանագրության մեկ օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում ընտրական արձանագրությունների համար ընտրողների համար տեսանելի տեղում:»:

բ) 2-րդ կետը լրացնել նոր նախադասությունով հետեւյալ խմբագրությամբ. «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքները ըստ տեղամասերի աղյուսակավորվում, կնիքվում եւ վավերացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից եւ ներկայացվում կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ արձանագրության եւ քվեարկության արդյունքների աղյուսակավորված օրինակի անհամապատասխանությունը հիմք է քրեական գործ հարուցելու համար:»:

գ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի ստորագրություններով եւ հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում` քվեարկության արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո: Վստահված անձի, հանձնաժողովի անդամի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված բոլոր կնիքները դրոշմակնիքները, անհապաղ, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 18 ժամ հետո, ԿԸՀ սահմանած կարգով, ստանալու եւ հանձնելու վերաբերյալ համապատասխան արձանագրություններ կազմելով, ներկայացնում է ԿԸՀ:»:

ՀՈԴՎԱԾ 50. Օրենսգրքի 631 հոդվածի 3-րդ կետը լրացնել նոր 91 ) ենթակետով.

«91 ) քվեարկության վավեր ծրարների թիվը»:

Նույն հոդվածի 10-րդ կետում «վստահված անձի» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի անդամի» բառերը:

Նույն կետը լրացնել հետեւյալ բովանդակության նոր նախադասությամբ.

«Ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրության եւ սույն կետով սահմանված կարգով տրված այդ արձանագրության պատճենի միջեւ քվեարկության արդյունքների վերաբերյալ տվյալների անհամապատասխանությունը հիմք է քրեական գործ հարուցելու համար»:

ՀՈԴՎԱԾ 51. Օրենսգրքի 632 հոդվածի առաջին կետում «28 ժամ» բառերը փոխարինել «24 ժամ» բառերով, իսկ 4-րդ կետը լրացնել նոր 91 ) ենթակետով.

«91 ) քվեարկության վավեր ծրարների թիվը»:

Նույն հոդվածի 9-րդ կետում «որեւէ մեկը» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերը.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից»:

ՀՈԴՎԱԾ 52. Օրենսգրքի 66-րդ հոդվածի «կուսակցությունները» բառից հետո լրացնել «կուսակցությունների դաշինքները» բառերը:

ՀՈԴՎԱԾ 53. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու»:

ՀՈԴՎԱԾ 54. Օրենսգրքի 71-րդ հոդվածի վերնագրում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

Նույն հոդվածի 1-ին կետում «Նախագահ առաջադրված թեկնածուները» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիները» բառերով, «Թեկնածուների օգտին տրված ձայների 5 եւ ավելի տոկոս» բառերը փոխարինել «Ընտրության արդյունքում վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետում «Նախագահ առաջադրված թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ» բառերը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 55. Օրենսգրքի 72-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու»:

Նույն հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր քաղաքացի` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու, կարող է գրանցվել մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ»:

Նույն հոդվածի 2-րդ կետում «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման հարցը» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման հարցը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու,» բառերով:

Նույն հոդվածի 4-րդ կետում «Նախագահ առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու» բառերով:

Նույն հոդվածի 5-րդ կետում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

ՀՈԴՎԱԾ 56. Օրենսգրքի 73-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելը»:

Նույն հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասության «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու,» բառերով:

Նույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «գրանցման» բառից հետո լրացնել «եւ (կամ) առաջադրման» բառերը:

Նույն հոդվածի 1-ին կետում երկրորդ նախադասության եւ երկրորդ մասում «Նախագահ առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի վերջին նախադասության «թեկնածուի» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 57. Օրենսգրքի 74-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին կետում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

ՀՈԴՎԱԾ 58. Օրենսգրքի 75-րդ հոդվածի վերնագրում, 1-ին եւ 2-րդ կետերում «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի» բառերով, իսկ 2-րդ կետի «որոշման» բառը փոխարինել «վճռի» բառով:

ՀՈԴՎԱԾ 59. Օրենսգրքի 76-րդ հոդվածի վերնագրում, 1-ին եւ 2-րդ կետերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

ՀՈԴՎԱԾ 60. Օրենսգրքի 15-րդ գլխի վերնագրում, 77-րդ եւ 78-րդ հոդվածների վերնագրերում եւ տեքստերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

ՀՈԴՎԱԾ 61. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի 2-րդ նախադասությունները ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 62. Օրենսգրքի 16-րդ գլխի, 79-րդ եւ 81-րդ հոդվածների վերնագրերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

ՀՈԴՎԱԾ 63. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին կետում «Նախագահ առաջադրված թեկնածուն» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածուն կամ Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացին» բառերով:

Նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասության «թեկնածուն» բառը փոխարինել «թեկնածու առաջադրված քաղաքացին» բառերով:

Նույն հոդվածի 6-րդ կետում «թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ» բառերը փոխարինել «վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով:

Նույն հոդվածի 7-րդ կետում «Թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահի» բառերով:

Նույն հոդվածի 9-րդ կետում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

ՀՈԴՎԱԾ 64. Օրենսգրքի 81-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

Նույն հոդվածի 5-րդ կետում «կուսակցությունը» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքը)» բառերը:

Նույն հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցում է Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքում վավեր քվեաթերթեիկների ընդհանուր թվի 25 կամ 25-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուների քարոզչության համար կատարած ծախսերի 50 տոկոսը»:

ՀՈԴՎԱԾ 65. Օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին կետում «կոսւակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը:

Նույն հոդվածի 3-րդ կետում «թվից» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը:

ՀՈԴՎԱԾ 66. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետում «ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա,» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 67. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին կետում «որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին» բառերը փոխարինել «որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին»:

ՀՈԴՎԱԾ 68. Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

2. Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ»:

Նույն հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 69. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից»:

ՀՈԴՎԱԾ 70. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետում «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը:

Նույն հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 71. Օրենսգրքի 90-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե սույն օրենսգրքի 86-րդ եւ 87-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` 40-րդ օրը:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը:

3. Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` 40-րդ օրը:

4. Հանրապետության Նախագահի նոր ընտրոթւյունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ»:

ՀՈԴՎԱԾ 72. Օրենսգրքի 91-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադորւթյան 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` 40-րդ օրը:

2. Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` 40-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով»:

ՀՈԴՎԱԾ 73. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետում «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը:

Նույն հոդվածի 4-րդ կետում «Համայնքի» բառը փոխարինել «Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման» բառերով:

ՀՈԴՎԱԾ 74. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «մեծամասնական ընտրակարգով» բառերը:

Նույն հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդվածը լրացնել նոր` 4-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.

«4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես վայր դնելու դեպքում»:

ՀՈԴՎԱԾ 75. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետում` 3-րդ նախադասության, 3-րդ կետում` 6-րդ ենթակետի եւ 8-րդ կետում «կուսակցության» բառից, իսկ 3-րդ կետում` նաեւ «մասին կուսակցության» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը:

Նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «որոշումն» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ որոշումը)» բառերը, իսկ «մասին» բառից հետո` «ընտրական» բառը:

Նույն հոդվածի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Նույն հոդվածի 5-րդ կետում «3» թիվը փոխարինել «2» թվով, իսկ «գրանցվելու» բառը փոխարինել «ընտրության ամբողջ ընթացքում հավատարմագրման» բառերով:

Նույն հոդվածի 8-րդ կետում «չստացած կուսակցությունների» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 76. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, 2-րդ եւ 3-րդ կետերում «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը:

Նույն հոդվածի 1-ին կետում 3-րդ ենթակետի «կուսակցությունների» բառը փոխարինել «կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով:

Նույն հոդվածի 1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված տեղեկանքները պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռօրյա ժամկետում»:

ՀՈԴՎԱԾ 77. Օրենսգրքի 102-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը, իսկ վերնագրի «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:

Նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ, 2-րդ կետի 2-րդ եւ 4-րդ մասի 2-րդ ենթակետերում «գրանցման» բառից հետո լրացնել «եւ (կամ) առաջադրման» բառերը:

Նույն հոդվածի 9-րդ կետում «ճանաչելու» բառից հետո լրացնել «մասին ընտրական հանձնաժղովի» բառերը, իսկ «որոշման» բառը փոխարինել «վճռով» բառով:

ՀՈԴՎԱԾ 78. Օրենսգրքի 103-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը, իսկ վերնագրի «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:

Նույն հոդվածի 1-ին կետում 4-րդ ենթակետի եւ 2-րդ կետում «կուսակցությունը» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքը)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 79. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ «դիմումը (որոշումը)» բառերը` «որոշում» բառով:

Նույն հոդվածի 2-րդ կետում «ընտրատարածքում» բառից հետո լրացնել «պատգամավորության թեկնածու» բառերը:

ՀՈԴՎԱԾ 80. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ կետում «թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ» բառերը փոխարինել «վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով:

Նույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում եւ 7-րդ կետի 2-րդ ենթակետում «գրանցման» բառից հետո լրացնել «եւ (կամ) առաջադրման» բառերը:

Նույն հոդվածի 10-րդ կետում «որոշման» բառը փոխարինել «վճռի» բառով:

ՀՈԴՎԱԾ 79. Օրենսգրքի 109-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «առաջադրված» բառը:

ՀՈԴՎԱԾ 82. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետում «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունենրի դաշինքի)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 83. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ կետում «կուսակցությունները» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 84. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունում «այն» բառը հանել, իսկ «որոնք ստացել են վավեր ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առվազն 5 եւ 7 տոկոսը» նախադասությունը փոխարինել «եթե վավեր քվեաթերթիկների թվի եւ անճշտությունների թվի գումարի` առվազն 5 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է մեկ կուսակցությունը, 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ` երկու կուսակցությունների դաշինքը, 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ` երեք եւ ավելի կուսակցությունների դաշինքը:» նախադասությամբ: Նույն կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5, 7 եւ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է մեկ կոսակցության, կամ երկու կուսակցությունների դաշինքի, կամ երեք եւ ավելի կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու` համապատասխանաբար առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):»:

Նույն հոդվածի 3-րդ եւ 9-րդ կետերում «կոսւակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերը, 3-րդ եւ 5-րդ կետերում «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը, «նրանց օգտին տրված ձայներին» բառերը փոխարինել «նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին» բառերով, իսկ 3-րդ եւ 4-րդ կետերում «տրված ձայների» բառերը փոխարինել «քվեարկված քվեաթերթիկների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 85 Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ կետում «որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ» բառերով:

Նույն հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին»:

Նույն հոդվածի 4-րդ կետում ««կողմ» ձայներ» բառերը փոխարինել «կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով:

Նույն հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթեթրիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթեթրիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից.

2) ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»:

Նույն հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ»:

Նույն հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ընտրված» բառը փոխարինել «առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած» բառերով:

Նույն հոդվածի 6-րդ կետը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում եւ կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել»:

Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 101 կետով.

«101 . Քվերկությունն անվավեր կամ ընտրությունը չկայացած չանաչվելու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է»:

ՀՈԴՎԱԾ 86. Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ»:

Նույն հոդվածի 3-րդ կետում «կուսակցությունները» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերը:

Նույն հոդվածի 5-րդ կետում «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 87. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ կետում «չորրորդ» բառը փոխարինել «վերջին» բառով:

ՀՈԴՎԱԾ 88. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետում «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը:

Նույն հոդվածի 4-րդ կետում «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 89. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում «թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ» բառերը փոխարինել «վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով, իսկ «, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ» բառերը հանել:

Նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում «Ձայների» բառը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թվի» բառերով, իսկ 3-րդ կետից հանել «ընտրատարածքում» բառը:

Նույն հոդվածի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացին համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում»:

ՀՈԴՎԱԾ 90. Օրենսգրքի 125-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը»:

Նույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում «ղեկավար եւ ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի կամ ավագանու անդամի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 91. Օրենսգրքի 27-րդ եւ 28-րդ գլուխների վերնագրերում «ղեկավար եւ ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի եւ ավագանու անդամի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 92. Օրենսգրքի 126-րդ հոդվածի վերնագրում «ղեկավար եւ ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի եւ ավագանու անդամի» բառերով, «ղեկավար առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով, իսկ «անդամ առաջադրված» բառերը փոխարինել «անդամի» բառով:

ՀՈԴՎԱԾ 93. Օրենսգրքի 128-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «ղեկավար եւ ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի եւ ավագանու անդամի» բառերով, իսկ 1-ին կետում ուժը կորցրած ճանաչել վերջին նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 94. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին կետում «ղեկավար եւ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «ղեկավարի եւ ավագանու անդամների» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետում «ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության» բառերը փոխարինել «ղեկավարի ընտրության դեպքում» բառերով:

Նույն հոդվածի 3-րդ կետում «անդամ առաջադրված թեկնածուի ընտրության» բառերը փոխարինել «անդամների ընտրության դեպքում» բառերով:

Նույն հոդվածի 4-րդ կետում «թվից» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը:

ՀՈԴՎԱԾ 95. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետում «ղեկավար եւ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունների դեպքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 96. Օրենսգրքի 133-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «ղեկավար առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով:

Նույն հոդվածի 2-րդ կետում «որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ» բառերով, իսկ նույն կետի 2-րդ եւ 3-րդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկվել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու եւ ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջեւ անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»:

Նույն հոդվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից.

2) ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»:

Նույն հոդվածի 4-րդ կետը 1-ին ենթակետից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11 ենթակետով.

«11 ) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում եւ կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել»:

Նույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ»:

Նույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ընտրված» բառը փոխարինել «առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած» բառերով:

ՀՈԴՎԱԾ 97. Օրենսգրքի 134-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անդամ առաջադրված թեկնածուի» եւ «անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «անդամների» բառով:

Նույն հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Նույն հոդվածի 4-րդ կետում «Մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «Համայնքում ընտրված են համարվում առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով:

Նույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջեւ անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»:

Նույն հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը բացառում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով ընտրված թեկնածուներին պարզելու հնարավորությունը, այն է` ընտրված թեկնածուին եւ չընտրված թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունը փոքր է կամ հավասար անճշտությունների չափի եւ ավագանու անդամների թեկնածուների թվի հարաբերության տարբերությունից.

2) ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունվելուց կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 14 օրվա ընթացքում, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ»:

Նույն հոդվածի 6-րդ կետում «եթե» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում եւ կարգով սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով թեկնածուներ չեն առաջադրվել կամ գրանցվել կամ» բառերը:

Նույն հոդվածի 6-րդ կետում ուժը կորցրած ճանաչել 2-րդ նախադասությունը:

Նույն հոդվածի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 98. Օրենսգրքի 137-րդ հոդվածի «ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «ղեկավարի կամ ավագանու անդամների» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով. «Նոր ընտրություն նշանակում է մարզպետը (Երեւանի քաղաքապետը)»:

ՀՈԴՎԱԾ 99. Օրենգրքի 138-րդ հոդվածի 1-ին կետում «ղեկավար առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով:

ՀՈԴՎԱԾ 100. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: 

____________
1 Օրենքի նախագծի հեղինակների կողմից առաջարկվել է քննարկել քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման տեսանկարահանման վերաբերյալ հարցը միայն ֆինանսական համապատասխան միջոցների առկայության պայմանում (առաջին տարբերակ): Համապատասխան միջոցների բացակայության դեպքում հեղինակների կողմից առաջարկվել է քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները վստահված անձանց եւ դիտորդների կողմից այն տեսանկարահանելու եւ լուսանկարահանելու մասին դրույթ ամրագրել նախագծում (երկրորդ տարբերակ)::

  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի առջեւ պարտավորությունների կատարումն ապահովելու, ժողովրդավարական ընտրությունների իրականացման բնագավառում միջազգային այլ չափանիշներին համապատասխանացնելու հանգամանքով, ինչպես նաեւ ընտրական հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետ մեխանիզմներ մշակելու, խնդրո ոլորտում պատիժը խստացնելու, ընտրական գործընթացում կուսակցությունների պատասխանատվությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Օրենսգրքի բարելավման կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովիբոլոր խմբակցությունների եւ պատգամավորական խմբի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից անցկացվել են մի շարք քննարկումներ, այդ թվում համապատասխան ոլորտի փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են` հաշվի առնելով վերոնշյալ քննարկումների ժամանակ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից արված դիտողություններն ու առաջարկությունները, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագետների կողմից նախկինում ներկայացրած փորձաքննական արդյունքները:

Նախագծերի հեղինակների կարծիքով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների եւ լրացումների կատարմամբ մեր երկրում լուրջ առաջընթաց կարձանագրվի ժողովրդավարական ընտրությունների իրականացման համար: