Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10202-07.03.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 41.10-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«41.10) ընդունում է համայնքային կամ տեղային (օբյեկտային) մակարդակի արտակարգ իրավիճակի մասին որոշում.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ