Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1054-22.04.2025-ՏԵ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդված «կաբոտաժային փոխադրում» հասկացությունը սահմանող պարբերությունում «տրանսպորտային միջոցով» բառերից հետո լրացնել «այլ պետության փոխադրողի կողմից» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «կամ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող կաբոտաժային փոխադրումների: Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետություններում գրանցված փոխադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ կարող են իրականացնել միայն ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումն ավարտելուց հետո: Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատվում են լիազոր մարմնի կողմից:» բառերը:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: