«գրական հայերենի կանոնարկում՝ լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման եւ տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման, գործող զուգաձեւ կիրառությունների միօրինականացման եւ քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը
1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումն իրականացնում է կանոնարկման հանձնաժողովը: Կանոնարկման կարգը, ինչպես նաեւ կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման կարգը եւ աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերենով հրատարակությունները, մամուլը, հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում: