Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8282-17.03.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410-Ն, այսուհետ` օրենքի 27-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերում «0.03» թիվը փոխարինել «0.12» թվով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր 21 -րդ մասով հետեւյալ խմբագրությամբ.

«21 . Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է կուսակցությունների դաշինքի կազմում եւ վերջինս ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի չորս տոկոսից պակաս ձայն:»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանիցվ:

  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի առջեւ պարտավորությունների կատարումն ապահովելու, ժողովրդավարական ընտրությունների իրականացման բնագավառում միջազգային այլ չափանիշներին համապատասխանացնելու հանգամանքով, ինչպես նաեւ ընտրական հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետ մեխանիզմներ մշակելու, խնդրո ոլորտում պատիժը խստացնելու, ընտրական գործընթացում կուսակցությունների պատասխանատվությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Օրենսգրքի բարելավման կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովիբոլոր խմբակցությունների եւ պատգամավորական խմբի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից անցկացվել են մի շարք քննարկումներ, այդ թվում համապատասխան ոլորտի փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են` հաշվի առնելով վերոնշյալ քննարկումների ժամանակ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից արված դիտողություններն ու առաջարկությունները, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագետների կողմից նախկինում ներկայացրած փորձաքննական արդյունքները:

Նախագծերի հեղինակների կարծիքով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների եւ լրացումների կատարմամբ մեր երկրում լուրջ առաջընթաց կարձանագրվի ժողովրդավարական ընտրությունների իրականացման համար: