Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10692-12.05.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՀՕ-196-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 16.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«16.1) իրականացնում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված տվյալների՝ բնակչության ռեգիստրում գրանցման գործառույթը.»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմաը հաջորդող օրվանից: