Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-294 օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում 65-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել նոր 66-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«66) ապահովում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված՝ պետական սահմանի հատման վերաբերյալ տվյալների՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից բնակչության ռեգիստր տվյալների փոխանակման շերտի միջոցով փոխանակման իրականացումը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից: