Armenian ARMSCII Armenian
Կ-10693-12.05.2025-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 66-րդ կետով.

«66) ապահովում են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պետական սահմանի հատման վերաբերյալ տվյալների՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից բնակչության պետական ռեգիստր տվյալների փոխանակման շերտի միջոցով փոխանակման իրականացումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից: