Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10711-12.05.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «կողմի վճարած վարձատրության գումարը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաշտարարության իրականացման հետ կապված այլ ծախսերը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 184-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հաշտարարի» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերը.

2) 4-րդ մասում «հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերը, իսկ «առաջարկ չներկայացվելու» բառերից հետո լրացնել «, կողմերի միջեւ համաձայնության բացակայության».

3) 5-րդ մասում «հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերը, իսկ «հաշտարար» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով արտոնագրված հաշտարարի կողմից հաստատված հաշտության համաձայնությունը կարող է պարունակել կարգավորումներ եւ պայմաններ հայցի առարկայի եւ հիմքի շրջանակից դուրս:»:

Հոդված 4. Օրենսգրքի 187-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.

«5. Եթե կողմերը նախընտրել են հաշտարարությունն իրականացնել մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով, ապա այդ հաշտարարական հաստատությանը վճարված այլ ծախսերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ կամ հաստատության կանոններով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 288-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով.

2) լրացնել նոր՝ 2-րդ մասով.

«2. Օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն դիմել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Հայաստանի Հանրապետության արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 290-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ  եւ 4-րդ մասերով.

«3. Առանձին դեպքերում դատարանը կարող է դիմողին մատնանշել հաշտության համաձայնության հաստատումը մերժելու հիմք հանդիսացող հանգամանքները, որոնք կողմը պարտավոր է շտկել ծանուցումը ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում: Կողմերի պատճառաբանված միջնորդությամբ Դատարանի սահմանած ժամկետը կարող է երկարաձգվել:

4. Դատարանը վճիռ է կայացնում փոփոխված հաշտության համաձայնությունը ստանալու համար սահմանված ժամկետից հետո՝ յոթնօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու:

Հոդված 7. Օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճռով հաշտության համաձայնության տեքստը չի հրապարակվում:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն