Հոդված 1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 սեպտեմբերի 2004 թվականի, ՀՕ -111-Ն) 1-ին հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Հայաuտանի Հանրապետության տարածքում ինկաuացիոն գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող կանխիկ դրամի ընդունումը, փոխադրումը (տեղափոխումը) եւ հանձնումը (ինկասացիա):
Ինկասացիոն կազմակերպությունները կարող են իրականացնել նաեւ կանխիկ դրամի ժամանակավոր պահպանություն:».
բ) 4-րդ մասի 2-րդ նախադասության մեջ «դեղին գույնի» բառերը փոխարինել «լուսնասպիտակ» բառով.
գ) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս՝
«6. Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության եւ այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց իրականացման կարգը ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Ինկասացիոն կազմակերպությունների եւ նրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի եւ այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման եւ պահպանման կարգը ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:».
բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը առաջին հերթին պայմանավորված է մի շարք սուբյեկտների կողմից կանխիկ դրամի փոխադրումից ծագող հարաբերությունների կարգավորմամբ: «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ այդ օրենքը տարածվում է միայն բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ հարաբերությունների վրա: Օրենքում նշված ձեւակերպումը չէր կարգավորում այլ կազմակերպությունների (օրինակ՝ փոխանակման կետ - ինկասացիոն կազմակերպություն) մասնակցությամբ հարաբերությունները, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը չէր մասնակցում այդ հարաբերություններին, ինչը պրակտիկայում լուրջ խնդիրներ է առաջացնում: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ պահանջներ սահմանել ինկասացիոն կազմակերպությունների համար, ինչը ավելի ապահով կդարձնի նրանց գործունեությունը: Բացի այդ, ինկասացիոն կազմակերպությունների ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող «դեղին գույնի առկայծող փարոսիկների տեսքով լուսային ազդանշանների» առկայության պահանջը անհրաժեշտ է փոխարինել «լուսնասպիտակ առկայծող փարոսիկների տեսքով լուսային ազդանշանների» առկայության պահանջով, քանի որ «լուսնասպիտակ փարոսիկները» ավելի ցայտուն են եւ ունեն նախազգուշացնող նշանակություն, իսկ դեղին առկայծող փարոսիկների նշանակությունը սահմանափակվում է որոշակի աշխատանքներ կատարելու մասին իրազեկմամբ: