Հոդված 1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 սեպտեմբերի 2004 թվականի, ՀՕ -111-Ն) 1-ին հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Հայաuտանի Հանրապետության տարածքում ինկաuացիոն գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող կանխիկ դրամի ընդունումը, փոխադրումը (տեղափոխումը) եւ հանձնումը (ինկասացիա):
Ինկասացիոն կազմակերպությունները կարող են իրականացնել նաեւ կանխիկ դրամի ժամանակավոր պահպանություն:».
բ) 4-րդ մասի 2-րդ նախադասության մեջ «դեղին գույնի» բառերը փոխարինել «լուսնասպիտակ» բառով.
գ) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս՝
«6. Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության եւ այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց իրականացման կարգը ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Ինկասացիոն կազմակերպությունների եւ նրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի եւ այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման եւ պահպանման կարգը ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:».
բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: