Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-101926-05.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀO-282-ՆԱ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» պարբերությունը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «եւ ներդրումային ընկերություններին,» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերություններին եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «կենտրոնական դեպոզիտարիան,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք,» բառերով, իսկ ««Արժեթղթերի շուկայի մասին»,» բառերից հետո՝ ««Կրիպտոակտիվների մասին»,» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ