Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի ՀՕ-186) 16-րդ հոդվածի 23-րդ եւ 24-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«23. Տրակտորային կցանքների եռապատիկի տալու համար |
բազային տւրքի պետական համարանիշներ չափով» |
«24. Տրակտորային կցանքների պետական համարանիշներ վերականգնելու համար | բազային տուրքի 6-ապատիկի չափով» |
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ եւ 19-րդ կետերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա են շուրջ 7500 միավոր մոտոփոխադրամիջոցներ, տրակտորային կցորդներ, կցանքներ եւ կիսակցորդներ, սակայն ինչպես անհատ սեփականատերերը, այնպես էլ բաժնետիրական ընկերությունները հրաժարվում են պետական համարանիշ ձեռք բերելու համար վճարել բազային տուրքի 6-ապատիկի, իսկ կորցրած համարանիշները վերականգնելու համար՝ 12-ապատիկի չափով։
Հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալական պայմաններն առաջարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 16-րդ հոդվածի 23-րդ եւ 24-րդ մասերի դրույքաչափերը պակասեցնել 50 տոկոսի չափով։
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ եւ 19-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունն պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ կետերում ամրագրված՝ Հայաստանի Հանրապետություն ներկրվող եւ արտահանվող գյուղատնտեսական մթերքների հավաստագիր, տարանցիկ բուսական ծագում ունեցող բեռների, կարանտինի ենթակա բեռնանյութերը հանրապետության ներսում, ինչպես նաեւ առանց կարանտինային հավաստագրերի ներկրված մթերքները ստուգելուց հետո վաճառքի թույլտվություն տալու համար պետական տուրքերի գանձումը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ազատորեն տեղաշարժմանը, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար։
Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքները տեղափոխվում են ազատորեն։ Հաշվի առնելով օրենսգրքի նշված պահանջները գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի վերը նշված կետերը չեն բխում օրենսգրքի 3-րդ հոդվածի սկզբունքներից։
Միաժամանակ անասնաբուժության բնագավառում համանման գործարքների (ծառայությունների) դիմաց գանձվող տուրքերը վերացնելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը: