Armenian ARMSCII Armenian
Կ-831-29.03.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածի 23-րդ եւ 24-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«23. տրակտորային  կցանքների  պետական համարանիշեր տալու համար    բազային տւրքի եռապատիկի չափով
24. տրակտորային կցանքների պետական    համարանիշեր վերականգնելու համար   բազային  տուրքի վեցապատիկի չափով»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել  օրենքի  20-րդ հոդվածի 12-րդ, 13-րդ, 14-րդ,  16-րդ, 17-րդ, 18-րդ եւ 19-րդ  կետերը:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի  հունվարի 1-ից։