Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ա» կետում «համար» բառից հետո լրացնել «չմարված կամ չվերացված» բառերը.
2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ա1-ին կետ.
«ա1) անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
3) 2-րդ մասի «ե» կետում «Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով հաստատած կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով» բառերով.
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս.
«7. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո մինչ նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը:».
Հոդված 2. Oրենքի 181 -րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Oրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում.
1) «ա» կետում «համար» բառից հետո լրացնել «չմարված կամ չվերացված» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ա1 -ին կետ.
«ա1) Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում ներառված անձինք.».
3) «ե» կետում «որոնք» բառից հետո լրացնել «կամ որոնց հետ փոխկապակցված անձինք» բառերը, իսկ «Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով հաստատած կարգով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ լրացնել նոր 6.1-ին եւ 6.2-րդ մասերով.
«6. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե բանկի կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի կողմից չեն իրականացվում սույն օրենքի 55-րդ հոդվածի 3- րդ մասի պահանջները, ինչպես նաեւ եթե բանկում կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում են սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ» կամ «ե» կետերով կամ 181-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը, ինչպես նաեւ եթե բանկի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել բանկի հետ կապված անձանց, իսկ բանկի հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ նրա մասնակցի, ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ բանկի ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել բանկի ավանդատուների կամ այլ պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի՝
1) առաջարկելու բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձին, որպեսզի նա Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի բանկում իր ունեցած ներդրումները կամ բանկի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել բանկի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է բանկի ֆինանսական վիճակին, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում՝ այդ մասնակցի ունեցած ներդրումները կամ բանկի նկատմամբ ունեցած համապատասխան պահանջի իրավունքը կարող է օտարվել դատական կարգով.
2) բանկի նկատմամբ կիրառելու սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված պատժամիջոցներից մեկը:
6.1. Սույն հոդվածի 6-րդ մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից մինչեւ չվերանան սույն մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկության համար հիմք հանդիսացած փաստերը: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
Եթե սույն օրենքի 55-րդ հոդվածի 3- րդ մասի «գ» կետին համապատասխան՝ անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի ստացել Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը, ապա բանկի այն նշանակալից մասնակցություն ունեցող անձը, որի միջոցով տվյալ անձը ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետներում օտարել բանկում իր մասնակցությունը, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետներում չօտարելու դեպքում անուղղակի նշանակալից մասնակցությունը կարող է օտարվել դատական կարգով:
6.2. Եթե նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ա1»-ին կետով նախատեսված հիմքը, բանկի կանոնանադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ» կամ «ե» կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի բանկում իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով: Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում բանկը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում բանկի համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ: Սույն մասով նախատեսված ժամկետում բանկի կողմից համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը ընդունում է տվյալ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող «ա1»-ին կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի (այսուհետ՝ ՄԱՆԻՎԱԼ) 67-րդ նիստում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ) դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատումը տեղի է ունենալու 2025թ.-ին, որի շրջանակներում երկիր այցելությունը նախատեսվում է 2025թ.-ի սեպտեմբեր ամսին: Գնահատման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (այսուհետ՝ ՖԴԿ) իրականացրել է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կարգավորումների համապատասխանության նախնական գնահատում՝ հիմք ընդունելով Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (այսուհետ՝ ՖԱԹՖ) մեթոդաբանությամբ սահմանված չափորոշիչները:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատումից հետո վերանայվել են մի շարք ՖԱԹՖ-ի հանձնարարականներ եւ հետեւաբար նաեւ փոփոխվել են դրանց տեխնիկական համապատասխանության գնահատման չափորոշիչները՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսվող գնահատմանն ընդառաջ համապատասխանեցնել Օրենքի որոշ դրույթներ ՖԱԹՖ-ի պահանջներին: Զուգահեռաբար, նախագծով առաջարկվում են նաեւ փոփոխություններ, որոնք բխում են գործնականում բացահայտված խնդիրների շտկման եւ հաշվետվություն տրամադրող անձանց՝ Օրենքով նախատեսված պարտականությունների ծավալի հստակեցման անհրաժեշտությունից:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով ներկայացված փոփոխությունները եւ լրացումներն ընդհանուր առմամբ հանգում են հետեւյալին.
Օրենքում օգտագործվող հասկացություններ ՖԱԹՖ-ի հանձնարարականներին չհակասող ծավալով կկրճատվի հաշվետվություն տրամադրող անձանց ցանկը: Մասնավորապես ցանկից կհանվեն արվեստի գործերի դիլերները, սակարկության կազմակերպիչները եւ անհատ աուդիտորները: Կհստակեցվեն վերահսկող մարմնի եւ իրական շահառուի հասկացությունները: Կվերանայվի տրաստի հասկացությունը՝ հիմք ընդունելով «Տրաստների եւ դրանց ճանաչման նկատմամբ կիրառելի իրավունքի վերաբերյալ» 1985 թվականի Հաագայի կոնվենցիայի 2-րդ հոդվածը: Կհստակեցվի տրաստ եւ իրավաբանական անձ հասկացությունների հարաբերակցությունը: Չհամապատասխանող երկիր կամ տարածք հասկացությունը կփոփոխի՝ հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի կողմից օգտագործվող ձեւակերպումը: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 19-ով, 24-ով եւ 25-ով նախատեսված պահանջներին:
Ռիսկերի գնահատման ընթացակարգեր եւ ներքին իրավական ակտերի ընդունում Օրենքով ավելի հստակ կսահմանվեն ռիսկերի գնահատման արդյունքների փաստաթղթավորման եւ պահպանման պահանջները, ինչպես նաեւ փաստաթղթերի պահպանման ժամկետները: Կնախատեսվի, որ ներքին իրավական ակտերը նախագծելիս հաշվետվություն տրամադրող անձինք պետք է հաշվի առնեն ոչ միայն ՓԼ/ԱՖ, այլ նաեւ ԶՈԶ ՏՖ ռիսկերի գնահատման արդյունքները: Ռիսկերի գնահատման եւ ներքին իրավական ակտերի ընդունման պարտականությունները այսուհետ կտարածվեն բոլոր իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների վրա՝ անկախ աշխատակիցների քանակից: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 1-ով եւ 18-ով նախատեսված պահանջներին:
Հաճախորդի՝ ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության իրականացում Ռիսկերի ազգային գնահատման արդյունքների, ինչպես նաեւ ֆինանսական բնույթի հանցանքների տիպաբանությունների զարգացման միջազգային եւ ազգային միտումներին ճկուն կերպով եւ ժամանակին արձագանքելու նպատակով բարձր եւ ցածր ռիսկի չափանիշները կնախատեսվեն ենթաօրենսդրական ակտերով եւ ըստ անհրաժեշտության կփոփոխվեն՝ ապահովելով արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Կհստակեցվի, որ ցածր ռիսկի չափանիշի առկայության դեպքում հաճախորդի պարզեցված ուսումնասիրության սահմանափակ գործընթացը վերաբերում է միայն ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացմանը: Հաշվետվություն տրամադրող անձանց համար կսահմանվեն ռիսկերի զսպանն ուղղած հավելյալ պարտականություններ՝ կապված մինչեւ հաճախորդի ինքնության ստուգումը գործարար հարաբերությունների հաստատման, հաճախորդի կամ նրա իրական շահառուի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու հանգամանքի պարզման, կյանքի ապահովագրության շահառուներին առնչվող ռիսկի չափանիշների գնահատման եւ հավելյալ միջոցառումների իրականացման հետ: Կհստակեցվեն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժման կամ դադարեցման հիմքերը՝ ներառելով նաեւ հաճախորդի ընթացիկ ուսումնասիրություն եւ հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու անհնարինության դեպքերը: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 10-ով եւ 12-ով նախատեսված պահանջներին:
Ոչ ֆինանսական հաստատությունների հաշվառում Հիմք ընդունելով հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացման անհրաժեշտությունը՝ Օրենքից հանվելու է լիցենզավորում չպահանջող գործունեությամբ զբաղվող անձանց հաշվառման պարտականությունից ազատող նորմը: Հաշվետվություն տրամադրող բոլոր անձինք պարտավոր կլինեն հաշվառվել ՖԴԿ-ում՝ Օրենքով սահմանված ժամկետներում: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 28-ով նախատեսված պահանջներին:
Օրենքի հիման վրա ընդունման ենթակա նորմատիվ իրավական ակտեր Առաջարկվում է ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հետ կապված անձանց ցանկերի կազմման, գույքի սառեցմանն, անձանց ցանկերից հանելու եւ գույքի ապասառեցմանն առնչվող հարցերը կարգավորել համալիր կերպով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունման ենթակա ենթաօրենսդրական ակտով: Տվյալ իրավական ակտը մինչեւ ընդունումը ենթակա է լինելու համաձայնեցման ՀՀ արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ԱԳՆ) հետ: Հաշվի առնելով, որ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշները եւ տիպաբանություններն իրենց բնույթով հնարավոր սխեմաների եւ բնութագրիչների օրինակներն են, առաջարկվում է դրանք իրավական ակտի փոխարեն հրապարակել որպես ուղեցուցային նյութ, որը, հիմք ընդունելով ազգային եւ միջազգային միտումները, պարզեցված գործընթացով փոփոխությունների կենթարկվի:
Տրաստերի կառավարիչների պարտականություններ Չնայած Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա տրաստեր եւ այլ իրավաբանական կազմավորումներ չեն կարող ձեւավորվել ՝ՖԱԹՖ-ի վերանայված հանձնարարական 25-ը նախատեսում է նաեւ որոշ պարտականություններ իրենց օրենսդրությամբ կարգավորվող տրաստեր չունեցող երկրների համար: Մասնավորապես, ՖԱԹՖ-ի մեթոդաբանության 25.4-ից 25.7-րդ չափորոշիչները նախատեսում են, որ երկրները պարտավոր են սահմանել տեղեկությունների հավաքման, պահպանման եւ տրամադրման պարտականություններ տրաստի կառավարիչների (այլ համանման իրավաբանական կազմավորման դեպքում՝ համարժեք գործառույթներ իրականացնող անձանց) համար, որոնք բնակվում են իրենց երկրի տարածքում կամ իրականացում են տրաստի կամ այլ համանման իրավական կազմավորման կառավարումն իրենց երկրում: Նշված պահանջի իրագործման նպատակով առաջարկվում է Օրենքը եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը (այսուհետ՝ ՎԻՎՕ) լրացնել տրաստի կառավարիչների համար հավելյալ պարտականություններով եւ դրանց խախտման համար պատասխանատվության միջոցներ նախատեսող նորմերով: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 25-ով նախատեսված պահանջներին:
ՖԴԿ-ի համագործակցությունն այլ մարմինների հետ ՖԴԿ-ն իրավասու պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում նաեւ հավաքում է վերջիններիս գործունեության վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի ոլորտին առնչվող ռազմավարական վերլուծությունների իրականացման նպատակով: Նշվածի առնչությամբ գործնական անհրաժեշտություն է առաջացել նաեւ ստանալու վիճակագրական տեղեկություններ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների եւ դրանց արդյունքների վերաբերյալ՝ հանցավոր գույքի շրջանառության դեմ պայքարին առնչվող ռազմավարական վերլուծությունների իրականացման նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է Օրենքում ավելացնել համապատասխան տեղեկությունների փոխանցման վերաբերյալ դրույթ: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 33-ով նախատեսված պահանջներին:
Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկեր եւ գույքի սառեցում Հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի հանձնարարականների պահանջները՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ տարածքում գտնվող անձանց պարտականությունները ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերով եւ դրանց համաձայն հրապարակված ներպետական ցանկերում ներառված անձանց մասով: Մասնավորապես, Օրենքով նախատեսվելու է ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ծավալը, որը ենթակա է սառեցման, ինչպես նաեւ գույքի այն ծավալը, որը չի կարող հասանելի դարձվել ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց: Օրենքով հստակեցվելու են նաեւ անձանց՝ ՄԱԿ ԱԽ-ի կամ ներպետական ցանկերում ներառելու եւ ցանկերից հանելու հետ կապված ՀՀ պետական մարմինների իրավասությունները եւ պարտականությունները: Օրենքով սահմանված համապատասխան գործառույթների իրականացման կարգը կնախատեսվի ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ՝ հիմք ընդունելով ՄԱԿ ԱԽ-ի վերաբերելի բանաձեւերի պահանջները: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 6-ով եւ 7-ով նախատեսված պահանջներին:
Ոչ ֆինանսական հաստատությունների վերահսկողության իրականացնում - Հիմք ընդունելով իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների համաչափության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է վերանայել Օրենքով նախատեսված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար նախատեսված սանկցիաները: Մասնավորապես, նախատեսվել է սանկցիայի ավելի ճկուն միջակայք, ինչը թույլ կտա հաշվի առնել վարույթի բոլոր էական փաստական հանգամանքները եւ ըստ այդմ ընտրել կիրառման ենթակա տուգանքի չափը: Նախատեսվելու է իրավաբանական անձի ավագ ղեկավարության անդամների կողմից Օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության կիրառման հնարավորություն: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 35-ով նախատեսված պահանջներին:
Նախորդող հանցագործություններին առնչվող իրավասություններ Հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի հանձնարարականները՝ նախագծով առաջարկվում է նաեւ ընդլայնել Օրենքով նախատեսված որոշ դրույթներ նախորդող հանցագործությունների մասով: Մասնավորապես, Օրենքով կհստակեցվի, որ ՖԴԿ-ի կողմից իրականացվող միջազգային համագործակցության շրջանակը ներառում է ոչ միայն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման, այլ նաեւ նախորդող հանցագործությունների դեմ պայքարը: Կհստակեցվի նաեւ, որ գործարքը կամ գործարար հարաբերությունը ՖԴԿ-ն կարող է կասեցնել ոչ միայն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման, այլ նաեւ նախորդող հանցագործության կասկածի դեպքում: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 4-ով եւ 40-ով նախատեսված պահանջներին:
Ֆինանսական խմբին առնչվող կարգավորումներ Հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի հանձնարարականների պահանջները՝ նախագծով առաջարկվում է ֆինանսական խմբի օրենսդրական հասկացության վերանայման միջոցով ֆինանսական խմբերին առնչվող կարգավորումները տարածել նաեւ ոչ ֆինանսական հաստատությունների վրա, որոնք իրանց կառավարման կառուցվածքով համապատասխանում են ֆինանսական խմբի հատկանիշներին: Օրենքով կհստակեցվի նաեւ ֆինանսական խմբի համար ընդունման ենթակա ներքին իրավական ակտերի ծավալը: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 18-ով եւ 23-ով նախատեսված պահանջներին:
Դրամական փոխանցումներ Նախագծով առաջարկվում է հստակեցնել դրամական փոխանցումներին վերաբերող հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունների ծավալը: Կնախատեսվի նաեւ, որ դրամական փոխանցումը ուղարկող եւ ստացող կողմին վերահսկող ֆինանսական հաստատությունները պետք է հաշվի առնեն փոխանցումը կատարողին եւ ստացողին առնչվող բոլոր հանգամանքները՝ գործարքի կասկածելիությունը գնահատելու նպատակով: Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը կտրամադրվի բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնց առնչվում է կատարված անդրսահմանային գործարքը: Կնախատեսվի, որ դրամական փոխանցման պահանջը ենթակա է մերժման փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատության կողմից, եթե հնարավոր չէ ապահովել Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված պարտականություններից որեւէ մեկի կատարումը: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 16-ով նախատեսված պահանջներին:
Այլ դրույթներ Նախագծով առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք բխում են որոշ գործընթացների պարզեցման, գործող իրավական ակտերի հետ համապատասխանեցման կամ որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությունից: Մասնավորապես, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով նախատեսվում է որոշ կանխիկ գործարքների իրականացման արգելք, ինչի արդյունքում Օրենքով նախատեսված կանխիկ գործարքներին վերաբերող որոշ դրույթներ կորցրել են իրենց արդիականությունը եւ ենթակա են հանման: Օրենքի շահառուների կողմից բարձրացված հարցերի պարզաբանման նպատակով հստակեցվել է մասնագիտական գաղտնիքին վերաբերող բացառությունը: Հստակեցվելու է թղթակցային հարաբերությունների հաստատմանը վերաբերող պարտականությունների ծավալը: Ըստ ներկայացնողի արժեթղթերի շրջանառության արգելքը առաջարկվում է փոխարինել ըստ ներկայացնողի բաժնետոմսերի շրջանառության արգելքով, ինչպես ամրագրված է ՖԱԹՖ հանձնարարականներում: Զուգահեռ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ բաժնետոմսերին առնչվող դրույթները համապատասխանեցնել Օրենքով, ինչպես նաեւ «Արժեթղթերի շուկային մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դրույթներին: Փոփոխվելու է ՖԴԿ-ի աշխատակիցների նշանակման գործընթացը: Կատարվելու են նաեւ այլ ոչ էական կամ տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ հստակեցումներ:
Ֆինանսական հաստատությունների ղեկավարների, նշանակալից մասնակիցների, իրական շահառուների եւ նրանց փոխկապակցված անձանց անաղարտության պահանջներ - առաջարկվում է ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների եւ նշանակալից մասնակիցների նկատմամբ սահմանված պահանջները համապատասխանեցնել ՖԱԹՖ հանձնարարականներից բխող չափանիշներին: Մասնավորապես՝ ՖԱԹՖ-ի 26-րդ հանձնարարականի պահանջների համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ իրավական կամ կարգավորման միջոցառումներ՝ կանխելու համար հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից ֆինանսական հաստատության կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ձեռք բերելը կամ այդպիսի մասնակցության կամ բաժնեմասի իրական շահառու հանդիսանալը, կամ ֆինանսական հաստատությունում կառավարման գործառույթ իրականացնելը: Միեւնույն ժամանակ, ՖԱԹՖ-ի հանձնարարականներից (մասնավորապես, ՖԱԹՖ 6-րդ հանձնարարական) բխում է նաեւ, որ ահաբեկչության եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումներ պետք է սահմանվեն նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ բանաձեւերով եւ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում ներառված անձանց եւ վերջիններիս հետ իրականացվող գործարքների առնչությամբ:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ՓԼ/ԱՖ դեմ պայքարին առնչվող օրենսդրական կարգավորումները ավելի կհամապատասխանեցվեն ՖԱԹՖ-ի հանձնարարականներով նախատեսված պահանջներին, կհարթվեն գործնականում բացահայտված որոշ իրավակիրառ խնդիրներ, կհստակեցվի հաշվետվություն տրամադրող անձանց՝ Օրենքով նախատեսված պարտականությունների ծավալը: Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվեն նաեւ ֆինանսական հաստատությունների ղեկավարների, նշանակալից մասնակիցների, իրական շահառուների եւ նրանց փոխկապակցված անձանց անաղարտության ապահովման վերաբերյալ պահանջներ:
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:
6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծերի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում