Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21 -ին կետ.
«21 ) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
2) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 22 -րդ կետ.
«22 ) կամ որի հետ փոխկապակցված անձը անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել ոչ հրապարակային ֆոնդի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.».
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նշանակալից մասնակից չեն կարող լինել այն անձինք, ովքեր բավարարում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժման հիմքերից առնվազն մեկը: Անձը, որը նշանակալից մասնակցություն է ձեռք բերել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում կամ ավելացրել է իր մասնակցությունն այնպես, որ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նրա՝ ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմում է առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց կամ մասնակցությունն ավելացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21 -ին եւ 22 -րդ մասեր.
«21 . Եթե թույլտվության ստացման ընթացքում կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նշանակալից մասնակցության ձեռքբերման մասին տեղեկացման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե անձի՝ սույն օրենքով սահմանված կարգով ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո առաջանում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ կետերով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որեւէ մեկը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կապիտալում իր ունեցած ներդրումները, կամ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ֆինանսական վիճակին: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում համապատասխան ներդրումները կամ համապատասխան պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված՝ Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
22 . Եթե նշանակալից մասնակցություն ձեռքբերելուց հետո առաջանում է սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 21-րդ մասով կամ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 31-ին կետով նախատեսված հիմքը, ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալաից մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալաից մասնակցություն ունեցող մասնակցի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»:
Հոդված 2. Օրենքի 62-րդ հոդվածում «ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «եւ դադարեցման» բառերը:
Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «եւ կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձանց» բառերը.
2) 2-րդ մասից հանել «, կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն չի կարող իրականացնել, ինչպես նաեւ նման գործունեություն իրականացնելու առաջարկությամբ չի կարող հանդես գալ» բառերը.
3) 2-րդ մասի 3-րդ կետում «ունի» բառից հետո լրացնել «չմարված կամ» բառերը.
4) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 31 -ին կետ.
«31 ) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
5) 2-րդ մասի 7-րդ կետը «անցյալում» բառից առաջ լրացնել լրացնել «կամ որի հետ փոխկապակցված անձն» բառերը, իսկ «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով», հանել «կամ կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձ» բառերը:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում կառավարիչը կամ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դադարեցնել կառավարչի ղեկավարի լիազորությունները:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով: Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետին հաջորդող օրվանից ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով լրացվող 21 -ին կետով կամ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 31 -ին կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: