Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10939-30.05.2025-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 71 -րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մաս.

«6. Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունները կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունները չպետք է ունենան 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից, իրական շահառու կամ ղեկավար, որոնք կամ որոնց հետ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հաստատված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի կամ որպես ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել այդ կազմակերպության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը: Ընդ որում, անձի փոխկապակցվածությունը դիտարկվում է համաձայն «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս.

«7. Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակիցը կամ ղեկավարը չպետք է ներառված լինի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ մաս.

«8. Սույն օրենքի իմաստով իրական շահառու են համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով իրական շահառու համարվող անձինք:»:

Հոդված 2. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 72 -րդ հոդված.

«Հոդված 72 . Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի մասնակցության դադարեցումը եւ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

1. Եթե լիցենզավորման ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե անձի՝ սույն օրենքով սահմանված կարգով արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 71 -րդ հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ եթե ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, համաձայն որոնց՝ ի հայտ են եկել արտարժույթի առուվաճառք իրականացնող կազմակերպության հետ փոխկապակցված անձանց (իսկ արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության հետ փոխկապակցված իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ իրական շահառուն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունում իր ունեցած ներդրումները, կամ արտարժույթի առուվաճառք իրականացնող կազմակերպության նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության ֆինանսական վիճակին: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում համապատասխան ներդրումները չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետին հաջորդող օրվանից արտարժույթի առուվաճառք իրականացնող կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:

3. Եթե լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 71 -րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքը, արտարժույթի առուվաճառք իրականացնող կազմակերպության (փոխանակման կետեր)  10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի կամ իրական շահառուի նկատմամբ կիրառվում է  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը,  ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Արտարժույթի առուվաճառք իրականացնող կազմակերպության(փոխանակման կետեր)  10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների առաջացման դեպքում արտարժույթի առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձինք պարտավոր են այդ հանգամանքների առաջացման վերաբերյալ անհապաղ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ հիմք բացահայտելու կամ արտարժույթի առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի կողմից սույն մասով նախատեսված տեղեկությունը ստանալու դեպքում ուժը կորցրած է ճանաչում արտարժույթի առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի լիցենզիան:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 71 -րդ հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ իրական շահառուն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով: Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետին հաջորդող օրվանից արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում արտարժույթի առուվաճառք իրականացնող կազմակերպությունը (փոխանակման կետ)  պարտավոր է մեկ ամսվա ընթացքում համապատասպան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ: Սույն մասով նախատեսված ժամկետում կազմակերպության կողմից համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը ընդունում է տվյալ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:

4. Սույն օրենքի 1-ին կամ 2-րդ հոդվածներով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում արտարժույթի առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձինք պարտավոր են այդ հանգամանքների առաջացման վերաբերյալ տեղեկություններ անհապաղ ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկը սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով կամ 2-րդ հոդվածով սահմանված որեւէ հիմք բացահայտելու կամ արտարժույթի առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ կողմից սույն մասով սահմանված տեղեկությունը ստանալու դեպքում ուժը կորցրած է ճանաչում արտարժույթի առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի լիցենզիան:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող 7-րդ կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում արտարժույթի առուվաճառք իրականացնող կազմակերպության (փոխանակման կետեր)  10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը,  ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Արտարժույթի առուվաճառք իրականացնող կազմակերպության (փոխանակման կետեր) որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: