Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10952-02.06.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է (բացառությամբ՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններից վերակազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին, որոնց անշարժ գույքը տրամադրվում է վարձակալությամբ՝ Կառավարության հաստատված կարգի համաձայն): Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:»:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի հունվարի 10-ը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը Հայատանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաեւ համապատասխան պայամանագրերի գործողությունների դադարեցման գործընթացը:

3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 10-ից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած իրավահարաբերությունների վրա: