Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 29. Պետական գույքի վարձակալությունը
1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմին, պետական կառավարման համակարգի մարմիններին, Համայնքներին, Հայաստանի Հանրապետության մարզպետերի աշխատակազմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմին, Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների, պետական ոչ առեւտրային կազմակերպություններից վերակազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին գույքը ձեւավորվում է Կառավարության սահմանված կարգով վարձակալած անշարժ գույքից:
2. Պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը եւ վարձավճարների հաշվարկման, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովման կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական գույքը վարձակալությամբ կարող է տրամադրվել՝
1) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմին, պետական կառավարման համակարգի մարմիններին, Համայնքներին, Հայաստանի Հանրապետության մարզպետերի աշխատակազմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.
2) պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին.
3) 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին եւ հիմնադրամներին.
4) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
4. Պետական գույքը վարձակալության է տրամադրվում հետեւյալ եղանակներով.
1) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաեւ էլեկտրոնային).
2) ուղղակի եղանակով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «եւ հիմնադրամներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններից վերակազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին.)» բառերը:
Հոդված 3. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի հունվարի 10-ը պետական գույքի վարձակալության եւ անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 10-ից: