Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետում «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «,ընդ որում պետության սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց օգտագործման են տրամադրվում «Պետական գույքի կառավարման մասին» «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքներով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով» բառերը.
2) 1-ին մասի վերջին պարբերությունում «հանձնված (ամրացված)» բառերը փոխարինել «վարձակալությամբ տրամադրված» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասում «կառավարությունը:» բառից հետո լրացնել «Ընդ որում պետության սեփականությանը պատկանող հողերը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմին, պետական կառավարման համակարգի մարմիններին, Համայնքներին, Հայաստանի Հանրապետության մարզպետերի աշխատակազմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վարձակալության են տրամադրվում ուղղակի եղանակով «Պետական գույքի կառավարման մասին» «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքներով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, պետական գույքի վարձակալության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:» բառերը:
Հոդված 3 Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի հունվարի 10-ը պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 10-ից: