Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, Կառավարության հաստատած կարգի համաձայն Ընկերությանը վարձակալությամբ տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող գույքի (առկայության դեպքում), ինչպես նաեւ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման համակարգի մարմինների կամ մարզպետների եւ նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մյուս լիազորությունները Կառավարությունը կարող է վերապահել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին կամ մարզպետին, ինչպես նաեւ, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին (այսուհետ՝ լիազորված մարմին): Ընդ որում 100 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերով ընկերություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրամադրվում է միայն վարձակալության իրավունքով:»:
Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի հունվարի 10-ը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը Հայատանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաեւ համապատասխան պայամանագրերի գործողությունների դադարեցման գործընթացը:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 10-ից: