Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-833-30.03.2006-ՊԻ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի  (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն) 75-րդ հոդվածում`

1)  առաջին, երկրորդ եւ չորրորդ մասերում «հանցանքը կատարելու» բառերը փոխարինել «հանցանքն ավարտված համարելու» բառերով.

2)  երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տեւող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելու, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելու պահից».

3) երրորդ մասում «հանցանքի կատարման» բառերը փոխարինել «հանցանքի ավարտված համարելու» բառերով:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: