Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային ՀՕ-165-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150-րդ հոդվածը լրացնել նոր 7.1-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«7.1. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի իմաստով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի կառավարման հանձնված գույքի հետ կապված գործարքներից ստացվող անշարժ գույքի սեփականատիրոջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված անշարժ գույքի կառավարման հանձնված գույքի հետ կապված գործարքներից ստացվող եկամուտների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «(այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի եւ (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցողները,» բառերից հետո լրացնել «ռիելթորկան, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցողները,» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.
«6) «Ռիելթորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքը կառավարման հանձնելը:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ին: