ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգիրքը (18 ապրիլի 2003 թվականի) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով՝
«ՀՈԴՎԱԾ 327.1 .ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԹՈՂՆԵԼԸ
1.Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմիցծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպեu նաեւ ծառայության վայրից արձակվելիu, նշանակվելիu, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաuտատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամuից ոչ ավելի տեւողությամբ, ինչպեu նաեւ երեք ամuվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկից երեք oր տեւողությամբ`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Uույն հոդվածի առաջինմաuով նախատեuված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տեւել է մեկ ամuից ավելի, բայց այլընտրանքային աշխատանքային ծառայությունից ժամանակավորապեu խուuափելու նպատակով`
պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
3.Uույն հոդվածի առաջին կամ երկրորդմաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում են ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով:
4. Uույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
5. Uույն հոդվածի առաջին կամ երկրորդմաuով նախատեuված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետեւանքով, կամ ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նա ծառայությունից խուuափելու պահից երեք oրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:
ՀՈԴՎԱԾ 327.2 .ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ
1.Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից վերջնականապեu խուuափ ելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպեu նաեւ նույն նպատակով ծառայության չներկայանալը`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորu տարի ժամկետով:
2.Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` չորuից տաuը տարի ժամկետով:
3.Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տաuներկու տարի ժամկետով:
4. Uույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեuված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետեւանքով, կամ ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նա ծառայությունից խուuափ ելու պահից երեք oրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:
ՀՈԴՎԱԾ 327.3 . ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԴԱՄԱԽԵՂԵԼՈՒ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ UԻՄՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԿԱՄ ԱՊOՐԻՆԻ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒUԱՓ ԵԼԸ
1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմիցիրեն որեւէ վնաuվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության uիմուլյացիայի, կեղծ փաuտաթղթեր oգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապoրինի այլ եղանակով ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապեu խուuափ ելը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2.Uույն հոդվածի առաջինմաuով նախատեuվածարարքը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապեu ազատվելու նպատակով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով:
3. Uույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`
պատժվում են ազատազրկմամբ` հինգից տաuը տարի ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 327.4 . ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
1.Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաuտացի դադարեցմամբ`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Uույն հոդվածի առաջին մասում նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
3. Uույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեuված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տաuը տարի ժամկետով:»
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը բխում է հետեւյալ հանգամանքներից`
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների վարույթում գտնվում են համապատասխանաբար 2 եւ 29 քրեական գործեր, որոնցով անձանց մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 361 հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում «Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ինչպես նաեւ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար»: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ընդունվել է այն ժամանակ /18.04.2003թ./, երբ դեռեւս ընդունված չէր «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը /17.12.2003թ./: ԵՎ բնականաբար, քրեական օրենսգրքում նախատեսված չէին կարող լինել հանցակազմեր այլընտրանքային աշխատանքային ծառայողների կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար: «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ նշված հարցը բարձրացավ եւ խնդրին տրվեց «անցումային», իրավական տեսանկյունից սխալ լուծում: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելու փոխարեն, նույն` «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածում նախատեսվեց դրույթ, որի համաձայն այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայության վայրն ինքնակամ լքելու համար պատաuխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավաuար` oրենքով uահմանված կարգով :
Վերոնշյալ եւ դրանց առնչվող մի շարք այլ հարցեր լուծելու համար անհրաժեշտ է օրենսդրորեն կանոնակարգել այն հարցը, որ որեւէ պատճառով այլընտրանքային ծառայության ընդհատումը համարվում է կասեցում եւ ծառայողները պարտավոր են շարունակել հետագայում իրենց ծառայությունը ողջ ժամանակահատվածով: Նման պայմաններում նույնիսկ արդարացման արդյունքում նշված անձինք շարունակելու են ծառայությունը: Սակայն որպեսզի ապահովվի նրանց ներկայանալը ծառայության, պետք է լուծել օրենսդրական կնճիռը:
Նկատելով այս ոլորտում ստեղծված օրենսդրական բացը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327 հոդվածում փոփոխություն կատարելու մասին: Այս հոդվածում սահմանվել է նաեւ աշխատանքային ծառայողների պատասխանատվությունը նման ծառայությունից խուսափելու համար:
Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված նախագծերը չընդունվելու դեպքում պրակտիկայում կառաջանան լուրջ խնդիրներ, մասնավորապես` կկայացվեն ակնհայտ ապօրինի դատական ակտեր, նմանատիպ գործերով Եվրոպական դատարանում կարձանագրվեն պարտության դեպքեր` դրանց հիման վրա դատապարտյալներին հատուցելու պարտավորությամբ եւ այլն:
Ելնելով այս ամենից եւ վերոնշյալ բնագավառի կարգավորման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից նախապատրաստվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: