Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11015-06.06.2025-ՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով.

«7) իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով եւ «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  վերապահված սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: