Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1104-09.06.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում 19-րդ չհամարակալված պարբերությունից հետո լրացնել նոր չհամարկալված պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«սահմանափակում կիրառող իրավասու մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների, ինչպես նաեւ գույքային իրավունքների իրականացման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու, փոփոխելու, դադարեցնելու իրավասություն ունեցող պետական մարմիններ.»

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմինները,» բառից հետո լրացնել «սահմանափակում կիրառող իրավասու մարմինները,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սահմանափակում կիրառող իրավասու մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կայացրած դատական ակտերը եւ որոշումները.»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո չորս ամսվա ընթացքում: