ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքի (1 հուլիuի 1998 թվականի)190-րդ հոդվածի 1-ին մասը «244 հոդվածներով» բառերը փոխարինել «244,327.1, 327.2, 327.3, 327.4 հոդվածներով» բառերով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը բխում է հետեւյալ հանգամանքներից`
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների վարույթում գտնվում են համապատասխանաբար 2 եւ 29 քրեական գործեր, որոնցով անձանց մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 361 հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում «Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ինչպես նաեւ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար»: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ընդունվել է այն ժամանակ /18.04.2003թ./, երբ դեռեւս ընդունված չէր «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը /17.12.2003թ./: ԵՎ բնականաբար, քրեական օրենսգրքում նախատեսված չէին կարող լինել հանցակազմեր այլընտրանքային աշխատանքային ծառայողների կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար: «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ նշված հարցը բարձրացավ եւ խնդրին տրվեց «անցումային», իրավական տեսանկյունից սխալ լուծում: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելու փոխարեն, նույն` «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածում նախատեսվեց դրույթ, որի համաձայն այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայության վայրն ինքնակամ լքելու համար պատաuխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավաuար` oրենքով uահմանված կարգով:
Վերոնշյալ եւ դրանց առնչվող մի շարք այլ հարցեր լուծելու համար անհրաժեշտ է օրենսդրորեն կանոնակարգել այն հարցը, որ որեւէ պատճառով այլընտրանքային ծառայության ընդհատումը համարվում է կասեցում եւ ծառայողները պարտավոր են շարունակել հետագայում իրենց ծառայությունը ողջ ժամանակահատվածով: Նման պայմաններում նույնիսկ արդարացման արդյունքում նշված անձինք շարունակելու են ծառայությունը: Սակայն որպեսզի ապահովվի նրանց ներկայանալը ծառայության, պետք է լուծել օրենսդրական կնճիռը:
Նկատելով այս ոլորտում ստեղծված օրենսդրական բացը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327 հոդվածում փոփոխություն կատարելու մասին: Այս հոդվածում սահմանվել է նաեւ աշխատանքային ծառայողների պատասխանատվությունը նման ծառայությունից խուսափելու համար:
Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված նախագծերը չընդունվելու դեպքում պրակտիկայում կառաջանան լուրջ խնդիրներ, մասնավորապես` կկայացվեն ակնհայտ ապօրինի դատական ակտեր, նմանատիպ գործերով Եվրոպական դատարանում կարձանագրվեն պարտության դեպքեր` դրանց հիման վրա դատապարտյալներին հատուցելու պարտավորությամբ եւ այլն:
Ելնելով այս ամենից եւ վերոնշյալ բնագավառի կարգավորման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից նախապատրաստվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: