Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1105-09.06.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 22-րդ հոդվածում.

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Դատարաններում պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգումից օգտվում են՝

1) հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով իրավունքի խախտման փաստը:»:

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերում նշված անձինք տուրքի վճարման արտոնություններից օգտվում են նաեւ դատարանի վճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: