Armenian ARMSCII Armenian
Կ-1105-09.06.2025-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Պետական տուրքի մասին»1997 թվականի դեկտեմբերի 27-ի  ՀՕ-186 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ հիմնարար իրավունքների խախտման եւ անարդարացի դատապարտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ հայցերով, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքի խախտման փաստը, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ խոշտանգման հետեւանքով պատճառված նյութական վնասի  փոխհատուցման վերաբերյալ հայցերով.ե:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: