Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 3.1-ին մասում «Դատարանի» բառից առաջ լրացնել «Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:» նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «գործադրմամբ:» բառից հետո լրացնել «Պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու եւ կառավարիչ նշանակելու մասին որոշումները դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:» նախադասությունը:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «գործադրմամբ:» բառից հետո լրացնել «Սույն կետով նախատեսված տեղեկացումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:» նախադասությունը:
Հոդված 4. Օրենքի 39.2-րդ հոդվածը լրացնել նոր 6.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«6.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 90-րդ հոդվածը լրացնել նոր 2.2-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«2.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նաեւ 74-րդ եւ 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 6. Օրենքի 93-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) արգելանքից ազատելու մասին որոշումները դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո չորս ամսվա ընթացքում: