«Այլընտրանքային ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀO-6, այuուհետ` oրենք) oրենքի`
1. 15-րդ հոդվածը`
ա) վերնագրում եւ տեքստում «այլընտրանքային զինվորական» բառերը փոխարինել «այլընտրանքային» բառով,
բ) լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածում նախատեսված կարգով այլընտրանքային ծառայությունը պարտադիր զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացրած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով եւ նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը չի ներառվում պարտադիր զինվորական ծառայության ժամկետում»:
2. 17-րդ հոդվածի 1-ին մասում «զորակոչված» բառը փոխարինել «կանչված» բառով:
3. 21-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից կալանքի կամ ազատազրկման ձեւով պատիժ կրելու, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու կամ ծառայությունից խուսափելու կամ ծառայությունը կատարելուց հրաժարվելու ժամկետը չի ներառվում այլընտրանքային աշխատանքային ծառայողի ծառայության ժամկետի մեջ:»: