Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի /17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-247, այսուհետ` Օրենքսգիրք/103 հոդվածի1-ինկետի վերջին «մասին.» բառից հետո լրացնել «, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 104 հոդվածի
ա) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը գործին մասնակցող անձանց կողմից կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում:»,
բ) հոդվածը լրացնել 32 եւ 33 կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«32 . Գործի վարույթը վերսկսվելուց հետո, եթե նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին, դատարանը որոշում է կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:»:
«33 . Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկշաբաթյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները:»: