Հոդված 1. «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել 11.2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«11.2. Բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել անհետաձգելի միջամտության որոշման կատարումն ապահովելու նպատակով օգտագործվող էլեկտրոնային հսկողության միջոցը: Բռնություն գործադրած անձի կողմից Էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 9.2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«9.2. Բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել պաշտպանական որոշման կատարումն ապահովելու նպատակով օգտագործվող էլեկտրոնային հսկողության միջոցը: Բռնություն գործադրած անձի կողմից Էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից: