Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1127-16.07.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 170.7-րդ հոդվածի՝

1) վերնագրում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով, «դրոշմապիտակների» բառից հետո լրացնել «կամ հսկիչ (նույնականացման) նշանների» բառերը, «ակցիզային դրոշմանիշերով (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով)» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով» բառերով,

2) 1-ին պարբերությունում «ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերը կամ դրոշմապիտակները կամ հսկիչ (նույնականացման) նշանները» բառերով:

3) 2-րդ պարբերությունում «ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ)  դրոշմապիտակներով» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 170.8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 170.8. Ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների օտարումը եւ օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) շրջանառությունը

1. Ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի), ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի), ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հիսուն հազարից մինչեւ  երկու հարյուր հազար դրամ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի), ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երկու հարյուր հազար դրամից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  ութհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված  խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային (սպիրտի), ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ եւ ավելի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սույն մասով սահմանված կարգով արձանագրված օտարման գներով համապատասխան ապրանքների ընդհանուր արժեքի եռաապատիկի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրապատիկի չափով:

5. Օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ պահելը, տեղափոխելը, ձեռք բերելը կամ օտարելը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով չի գերազանցում տասը հազար դրամը, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում՝ հիսուն հազար դրամը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է տասը հազար դրամից մինչեւ հարյուր հազար դրամ, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հիսուն հազար դրամից մինչեւ երեք հարյուր հազար դրամ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:

7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հարյուր հազարից մինչեւ երեք հարյուր հազար դրամ, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երեք հարյուր հազարից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  երկուհազարապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:

8. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երեք հարյուր հազար դրամ եւ ավելի, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ եւ ավելի՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սույն մասով սահմանված կարգով արձանագրված օտարման գներով համապատասխան ապրանքների ընդհանուր արժեքի հնգապատիկի չափով, բայց ոչ պակաս երեք միլիոն դրամից՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 11-րդ պարբերության «սույն օրենսգրքի 169.34-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «եւ 170.8-րդ հոդվածի 5-8-րդ մասերով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: