Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 2.1-ին կետից հետո լրացնել նոր՝ 2.2-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.2. հանդիսանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը.»:
Հոդված 2. 38-րդ հոդվածի՝
1. 1-ին կետից հետո լրացնել նոր՝ 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ եւ 1.4-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1) իրականացնում է ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների.).
1.2) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների.).
1.3) ըստ անհրաժեշտության հավաքագրում, ամփոփում եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին է ներկայացնում ուսումնական հաստատություններն վերաբերերող տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.
1.4) իրականացնում է հանրակրթության ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ եւ ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին.»:
2. 2-րդ կետում «վերահսկում» բառը փոխարինել «աջակցում» բառով, «ակտերի կատարումը» բառերը փոխարինել «իրավական ակտերի պահանջներին համապատասխան կրթական քաղաքականության իրականացմանը» բառերով.
Հոդված 3. 39-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը.»:
Հոդված 4. Սույն Օրենքի 1-ին հոդվածով սահմանվող՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության, 2-րդ հոդվածի 1-ին կետի 1.1-ին եւ 1.2-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացման սկիզբ է սահմանվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: