Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:
Օրհներգը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ: Օրհներգը իրենից ներկայացնում է երաժշտական-բանաստեղծական ստեղծագործություն, որը կատարվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում:
Օրհներգը կարող է կատարվել նվագախմբային, երգչախմբային կամ այլ ձայնային եւ գործիքային տարբերակներով:
Օրհներգը պետք է կատարվի հաստատված երաժշտական խմբագրության եւ խոսքերի հստակ համապատասխանությամբ:
Հոդված 2.
Օրհներգը կատարվում է՝
1.Հայաստանի Հանրապետության Նախաագահի ինագուրացիայի ժամանակ, իր կողմից տրվող երդումից հետո,
2. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նստաշրջանների բացման եւ փակման ժամանակ,
3.Հայաստանի Հանրապետության դրոշի պաշտոնական բարձրացման ժաամանակ,
4.Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերով ժամանող այլ պետությունների նախագահների, վարչապետների, խորհրդարանի նախագահների, այլ բարձրագույն ղեկավարների, միջպետական եւ միջկառավարական
կազմակերպությունների ղեկավարների եւ պաշտոնական ներկայացուցիչների դիմավորման եւ հրաժեշտի ժամանակ, համաձայն դիվանագիտական արարողակարգի,
5. Զինվորական արարողակարգերի ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերի կանոնադրության:
6. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումանկան տարվա սկզբին եւ դասերի ընթացքում՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Հոդված 3.
Օրհներգը կարող է կատարվել՝
1. Հուշարձանների, հուշակոթողների եւ հուշատախտակների բացման ժամանակ,
2. Հայաստանի Հանրապետության պետական տոներին եւ հիշատակի օրերին նվիրված միջոցառումների բացման եւ փակման ժամանակ,
3. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական եւ հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպվող այլ հանդիսավոր միջոցառումների ժամանակ:
Հոդված 4.
Օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետությանն տարածքում գործող հեռուստա- եւ ռադիոհեռարձակող կազմակերպությունների կողմից, անկախ սեփականության ձեւից՝
յուրաքանչյուր օր՝ եթերի սկզբում եւ վերջում,
շուրջօրյա հեռարձակման դեպքում՝ ժամը 08.00 եւ 00.00-ին:
ամանորյան գիշերը՝ ժամը 00.00-ին
Հոդված 5.
Այլ պետությունների տարածքում պաշտոնական միջոցառումների ժամանակ օրհներգը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի:
Հոդված 6.
Օրհներգի կատարումը մարզական միջոցառումների ժամանակ կարգավորվում է այդ միջոցառումների անցկացման կանոններով:
Հոդված 7.
Օրհներգի կատարման ժամանակ ներկաները ունկնդրում են այն հոտնկայս, տղամարդիկ՝ առանց գլկխարկների:
Զինվորական մասերում եւ զինովարական միջոցառումների ժամանակ օրհներգի կատարումը կարգավորվում է ՀՀ ԶՈՒ կանոնադրությամբ:
Հոդված 8.
Սույն օրենքի խախտումը հետապնդվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2006 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանարպետության օրհներգի կիրառկման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանարպետության օրհներգի ներկայացման եւ նրա պաշտոնական օգտագործման կարգի սահմանման անհրաժեշտությամբ: