Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11371-18.08.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի «ռազմավարություններով» բառից հետո լրացնել «, հայեցակարգերով, ինչպես նաեւ ծրագրերով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների 1-ին մասերի «ռազմավարական զարգացման ծրագրում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, հայեցակարգում, ինչպես նաեւ ծրագրերում» բառերը, նույն մասերի «որը» բառերը համապատասխանաբար փոխարինել «որոնք» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: