Armenian ARMSCII Armenian
Կ-840-06.04.2006-ՊԱ,ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.    Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի  (24 դեկտեմբերի 2004 թվականի) 61-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Կալանքի դատապարտված եւ հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող զինծառայողները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ եւ պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Նշված անձանց պահպանությունն ապահովում է տվյալ հիմնարկի գտնվելու վայրի կայազորի պետը:»:

Հոդված 2.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: