Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-843-07.04.2006-ՊԱ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18-ը ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն, այսուհետ` օրենսգիրք) 49-րդ հոդվածի 6-րդ կետը, 56-րդ հոդվածը եւ 68-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը  ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածի՝

1) առաջին եւ երկրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տուգանքը, հանրային աշխատանքները, կալանքը, կարգապահական գումարտակում պահելը, որոշակի ժամկետով ազատազրկումը եւ ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ:

2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է եւ՛ որպես հիմնական, եւ՛ որպես լրացուցիչ պատիժ:»,

2) հինգերորդ մասի «Տուգանքը, գույքի» բառերը փոխարինել «Գույքի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 51.Տուգանքը

1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում եւ սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) երեսնապատիկից հազարապատիկի չափով։

2. Տուգանքի չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը եւ դատապարտվողի գույքային դրությունը։

3. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ եւ ամբողջությամբ վճարել նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամանակով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Այդ դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց եւ որոշվում յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը։ Նշված արտոնությունը դատարանի որոշմամբ ուժը կորցնում է, եթե դատապարտյալը խախտում է տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը։ Դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

4. Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով, հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց:  Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 54-րդ հոդվածի`

1) 1-3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրային աշխատանքները, դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում, չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է։

2. Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամանակով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով։

3. Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:

Դատարանը դիմումը մերժում է, եթե չի պահպանվել այն ներկայացնելու սահմանված կարգը:»,

2) 5-րդ մասի «չորս ժամվա» բառերը փոխարինել «երեք ժամվա» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 57-րդ հոդվածի առաջին մասի «դատարանը նշանակում է» բառերը փոխարինել «կարող է նշանակվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում`» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 57-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Զինծառայողները կալանքը կրում են կայազորային կարգապահական մեկուսարանում»:

Հոդված 7. Օրենսգրքի 58-րդ հոդվածի առաջին մասը «կարող է նշանակվել» բառերը փոխարինել «կարող է նշանակվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «չորս ժամը» բառերը փոխարինել «երեք ժամը» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 69-րդ հոդվածի՝

1) առաջին մասից հանել «ուղղիչ աշխատանքների» բառերը,

2) 3-րդ մասից հանել «ուղղիչ աշխատանքների դեպքում՝ մեկ օրը երեք օրվա դիմաց» բառերը, իսկ «վեց ժամի» բառերը փոխարինել «երեք ժամի» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 70-րդ հոդվածի՝

1) առաջին մասից հանել «հանրային աշխատանքների, ուղղիչ աշխատանքների» բառերը,

2) վեցերորդ մասից հանել «երկու կամ ավելի անգամ կատարում է իրավախախտումներ, որոնց համար նա ենթարկվում է վարչական կալանքի, կամ» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 76-րդ հոդվածի՝

1) առաջին մասից հանել «ուղղիչ աշխատանքների» բառերը,

2) վեցերորդ մասի 1-ին կետից հանել «երկու կամ ավելի անգամ կատարում է այնպիսի իրավախախտումներ, որոնց համար նրա նկատմամբ նշանակվում է վարչական կալանք, կամ» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 114-րդ, 115-րդ, 116-րդ, 137-րդ, 166-րդ, 233-րդ եւ 307-րդ հոդվածների առաջին մասերի, 286-րդ հոդվածի երկրորդ մասերի սանկցիաներում «ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 141-րդ, 239-րդ, 244-րդ եւ 331-րդ հոդվածների, 123-րդ, 133-րդ, 182-րդ, 183-րդ, 237-րդ, 240-րդ, 247-րդ, 248-րդ, 286-րդ եւ 330-րդ հոդվածների առաջին մասերի, 115-րդ, 116-րդ, 120-րդ, 121-րդ, 164-րդ, 166-րդ, 233-րդ, եւ 307-րդ հոդվածների երկրորդ մասերի սանկցիաներում «ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 117-րդ, 118-րդ, 144-րդ, 160-րդ, 169-րդ, 1691–րդ, 171-րդ, 172-րդ, 173-րդ, 174-րդ, 243-րդ, 250-րդ, 255-րդ եւ 326-րդ հոդվածների, 120-րդ, 121-րդ, 128-րդ, 129-րդ, 132-րդ, 142-րդ, 146-րդ, 147-րդ, 158-րդ, 164-րդ, 184-րդ, 185-րդ, 186-րդ, 200-րդ, 231-րդ, 232-րդ, 252-րդ, 253-րդ, 254-րդ, 256-րդ, 257-րդ, 265-րդ, 279-րդ, 287-րդ, 289-րդ, 290-րդ, 325-րդ եւ 339-րդ հոդվածների առաջին մասերի, 170-րդ եւ 204-րդ հոդվածների երկրորդ մասերի, 264-րդ հոդվածի առաջին եւ չորրորդ մասերի սանկցիաներից հանել «կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը:

Հոդված 15 . Օրենսգրքի 259-րդ հոդվածի, 122-րդ, 124-րդ, 177-րդ, 178-րդ, 204-րդ, 212-րդ, 214-րդ, 216-րդ, 312-րդ, 314-րդ, 322-րդ, 333-րդ, 344-րդ եւ 349-րդ հոդվածների առաջին մասերի, 186-րդ, 251-րդ, 287-րդ, 289-րդ, 292-րդ եւ 296-րդ հոդվածների երկրորդ մասերի սանկցիաներից հանել «կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով» բառերը:

Հոդված 16. Օրենսգրքի 140-րդ, 197-րդ, 249-րդ, 276-րդ, 293-րդ, 298-րդ, 317-րդ, 342-րդ եւ 346-րդ հոդվածների, 157-րդ, 226-րդ, 227-րդ, 228-րդ, 229-րդ, 230-րդ, 241-րդ, 242-րդ, 245-րդ, 261-րդ, 262-րդ, 277-րդ, 280-րդ, 284-րդ, 288-րդ, 291-րդ, 292-րդ, 294-րդ, 297-րդ, 338-րդ եւ 340-րդ հոդվածների առաջին մասերի, 200-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ, 252-րդ, 264-րդ, 279-րդ եւ 344-րդ հոդվածների երկրորդ մասերի սանկցիաներից հանել «կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 132-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիայից հանել «ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերը:

Հոդված 18. Օրենսգրքի 167-րդ հոդվածի առաջին մասի սանկցիայում «ուղղիչ աշխատանքներով՝ երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 170-րդ հոդվածի առաջին մասի սանկցիայից հանել «կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը չորս ամիս ժամկետով» բառերը:

Հոդված 20. Օրենսգրքի 397-րդ հոդվածի, 176-րդ հոդվածի առաջին մասի, 235-րդ հոդվածի չորրորդ մասի սանկցիաներում «ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 179-րդ, 201-րդ, 251-րդ, 296-րդ եւ 315-րդ հոդվածների առաջին մասերի, 260-րդ հոդվածի սանկցիաներից հանել «կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 295-րդ եւ 3151-րդ հոդվածների, 224-րդ հոդվածի երկրորդ, 225-րդ հոդվածի չորրորդ եւ 272-րդ հոդվածի առաջին մասերի սանկցիաներում «ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 23. Օրենսգրքի 253-րդ, 254-րդ, 265-րդ, 290-րդ, 322-րդ եւ 325-րդ հոդվածների երկրորդ մասերի սանկցիաներում «ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 264-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիայից հանել «կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով» բառերը:

Հոդված 25. Օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ, 187-րդ հոդվածի առաջին մասերի սանկցիաներից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով» բառերը:

Հոդված 26. Օրենսգրքի 182-րդ, 189-րդ եւ 199-րդ հոդվածների առաջին, 184-րդ եւ 188-րդ հոդվածների երկրորդ եւ երրորդ մասերի սանկցիաներից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ առանց դրա» բառերը:

Հոդված 27. Օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերի սանկցիաներից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով» բառերը:

Հոդված 28. Օրենսգրքի 190-րդ հոդվածի առաջին, 199-րդ հոդվածի երկրորդ մասերի սանկցիաներից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ առանց դրա» բառերը:

Հոդված 29. Օրենսգրքի 196-րդ հոդվածի սանկցիայից հանել «եւ տուգանքով՝ առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:» բառերը:

Հոդված 30. Օրենսգրքի 203-րդ հոդվածի առաջին մասի սանկցիայից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով» բառերը:

Հոդված 31. Օրենսգրքի 235-րդ հոդվածի՝

1) առաջին մասի սանկցիայից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա» բառերը,

2)  չորրորդ մասի սանկցիայից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ առանց դրա» բառերը:

Հոդված 32. Օրենսգրքի 256-րդ հոդվածի առաջին մասի սանկցիայից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով» բառերը:

Հոդված 33. Օրենսգրքի 288-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիայից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով» բառերը:

Հոդված 34. Օրենսգրքի 310-րդ հոդվածի սանկցիայից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով,» բառերը:

Հոդված 35. Օրենսգրքի 345-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիայից հանել «եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի  հիսնապատիկի չափով» բառերը:

Հոդված 36. Օրենսգրքի 177-րդ, 178-րդ եւ 181-րդ հոդվածների երկրորդ մասերի սանկցիաները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:»:

Հոդված 37. Օրենսգրքի 195-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

Հոդված 38. Օրենսգրքի 215-րդ հոդվածի առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:»:

Հոդված 39. Օրենսգրքի 312-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:»:

Հոդված 40. Օրենսգրքի 365-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:»:

Հոդված 41. Օրենսգրքի 369-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:»:

Հոդված 42. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուղղիչ աշխատանքների կամ որպես լրացուցիչ պատժի` տուգանքի դատապարտված եւ պատիժ կրող անձինք ազատվում են պատժի հետագա կրումից:

Հոդված 43. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։