Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 3.1-ին մասում «դիլերների եւ (կամ) գանձապետական պահառուի հետ կնքելու ծառայությունների մատուցման» բառերը փոխարինել «կնքելու պահառության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 39.4-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Անձեռնմխելի կապիտալի դրամական, այդ թվում՝ պետական պարտատոմսերի ցանկացած մարումից (հետգնումից) ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերում:»:
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: