Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8431-07.04.2006-ՊԱ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24-ը դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-60-Ն, այսուհետ` օրենսգիրք) 24-րդ հոդվածի՝

1) առաջին մասից հանել «, որպես հիմնական պատժի,» բառերը,

2) երկրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «դատավճիռը կայացնող» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 32-րդ հոդվածի՝

1) առաջին մասից հանել «կամ տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը:

2)  երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանրային աշխատանքների դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պարտավոր է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում ներկայանալ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յոթ օրվա ընթացքում:

Դատապարտյալը հանրային աշխատանքների ներգրավվում է, եւ նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավել, քան մեկ անգամ:

Հանրային աշխատանքների ներգրավման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«5. Դատապարտյալի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում հանրային աշխատանքների ձեւով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության ժամկետով կասեցվում է»:

Հոդված 5. Օրենսգրքի 35-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանրային աշխատանքների ձեւով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն  դատապարտյալը, ով`

1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.

2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.

3) ծանուցվելու դեպքում երկու եւ ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում:»:

Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 7. Օրենսգրքի 51-րդ հոդվածի երրորդ մասում «կանոնակարգերով» բառը փոխարինել «կանոնագրքերով» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 52-րդ հոդվածում՝

1) երկրորդ մասում «կալանատան մենախցերում» բառերը փոխարինել «պատժախցում» բառով,

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«5.  Սույն հոդվածում սահմանված տույժի միջոցներից բացի, կարող են կիրառվել զինվորական կանոնագրքերով սահմանված տույժի այլ միջոցներ»:

Հոդված 9. Օրենսգրքի 54-րդ հոդվածի երրորդ մասում. «ապահովում է տվյալ հիմնարկի գտնվելու վայրի կայազորի պետը» բառերը փոխարինել «իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 55-րդ հոդվածի երկրորդ մասում «զինվորական կալանատունը» բառերը փոխարինել «կայազորային կարգապահական մեկուսարանը» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«3. Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ եւ պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Դատապարտյալների պահպանությունն իրականացվում է պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետը «նախկին աշխատող,» բառերից հետո լրացնել «պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող կամ նախկին զինծառայող,» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 88-րդ հոդվածի առաջին մասը «դատապարտյալն» բառից հետո լրացնել «իր համաձայնությամբ» բառերը:

Հոդված 14. Օրենսգրքի 102-րդ հոդվածի առաջին մասի՝

1) 1-ին կետի՝

ա) «բ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո» բառերը,

բ) «գ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո» բառերը,

գ) «դ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո» բառերը,

դ) «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերից հանել «կամ բուժական» բառերը,

2) 2-րդ կետի՝

ա) «ա» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո» բառերը,

բ) «բ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո» բառերը,

գ) «գ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո» բառերը,

դ) «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերից հանել «կամ բուժական» բառերը,

3) 3-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերից հանել «կամ բուժական» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 110-րդ հոդվածի`

1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դիտավորությամբ կատարված հանցագործության համար առավելագույնը յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է կիսաբաց կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում, կարող է ուղարկվել փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկ կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով:»,

2) երկրորդ եւ երրորդ մասերը «փակ» բառից հետո լրացնել «կամ կիսափակ» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին մասը՝

1) «հաշվառման» բառից հետո լրացնել «կամ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման կանչով երկու անգամ անընդմեջ» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ծառայողներն իրավունք ունեն այցելել դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր՝ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:»:

Հոդված 17. Օրենսգրքի 128-րդ հոդվածի «պետական կառավարման լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 130-րդ հոդվածի

1) առաջին մասը «ստորաբաժանումը» բառից հետո լրացնել «իսկ զինծառայողի նկատմամբ՝ նրա զորամասի հրամանատարությունը» բառերով.

2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձին զորակոչելիս ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի դատավճռի պատճենը եւ զինծառայության վայրում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերը: Զորամասի հրամանատարությունը պարտավոր է տասն օրվա ընթացքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը հայտնել այդ անձին հաշվառման վերցնելու, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում՝ զինծառայությունից նրա արձակվելու եւ փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին:»:

Հոդված 19. Օրենսգրքի 131-րդ հոդվածի

1)  առաջին մասը «ստորաբաժանումում» բառից հետո լրացնել «իսկ զինծառայողին՝ նրա զորամասի հրամանատարության կողմից» բառերով:

2) երկրորդ մասից հանել ««ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման» բառերը:

Հոդված 20. Օրենսգրքի 132-րդ հոդվածի

1)  առաջին մասը «վարչական» բառից հետո լրացնել «իսկ զինծառայողի նկատմամբ կարգապահական» բառերով, իսկ «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով:

2) երկրորդ մասում  «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ղեկավարը» բառերը փոխարինել «նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտությունը առաջին հերթին պայմանավորված է նշված օրենսդրական ակտերը ՀՀ Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանեցնելու, ինչպես նաեւ քրեական քաղաքականության մեջ որոշակի հստակեցումներ մտցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես,

1. Վերջին 5 տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուղղիչ աշխատանքներ պատժատեսակի նշանակումն ու կիրառումն աստիճանաբար նվազում է: Նման պարագայում, իրավական ասպեկտից բոլորովին չի արդարացվում ուղղիչ աշխատանքներ պատժատեսակի գոյությունը: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում քրեական եւ քրեակատարողական օրենսդրության մեջ ուժը կորցրած ճանաչել «ուղղիչ աշխատանքներ» պատժատեսակի նշանակման եւ կիրառման հետ կապված դրույթները:

2. Սակայն հիշատակված օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների եւ լրացումների առանցքն անկասկած քրեական օրենսգրքում միասնական պետական պատժային քաղաքականության իրագործմանն ուղղված որոշակի ելակետային դրույթների ամրագրումն է: Մասնավորապես, քրեական օրենսգրքի ընդհանուր մասում սահմանվում է, թե որ պատիժը ծանրության ինչպիսի աստիճան ունեցող հանցագործությունների համար կարող է նշանակվել: Այսինքն.

 նախ` օրենսդրի կողմից նախապես գնահատական է տրվում այս կամ այն պատժատեսակի բովանդակային հատկանիշներին, եւ հատկապես անձի ուղղմանը նպաստելու ունակությանը: Դա թույլ է տալիս որոշել, թե վտանգավորության ինչպիսի բնույթ եւ աստիճան ունեցող հանցագործությունների համար կիրառելիս տվյալ պատժատեսակը կարող է արդյունավետ լինել, թե` ոչ:

երկրորդ` օրենսգրքի Հատուկ մասում հաշվի առնելով կոնկրետ հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը եւ դրա համար այս կամ այն պատժատեսակը նախատեսելով, օրենսդիրը դրանով իսկ  կոնկրետ հանցագործությունը դասում է ծանրության որոշակի աստիճան ունեցող արարքների թվին,

Մասնավորապես, սահմանվում է, որ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների համար: Այսինքն` այս դրույթի մեջ արդեն իսկ նկատվում է օրենսդրի վերաբերմունքը այս պատժատեսակի եւ դրա կիրառման ոլորտի նկատմամբ: Իսկ արդեն կոնկրետ հանցագործության սանկցիայում հանրային աշխատանքներ նախատեսելը վկայում է այն մասին, որ այդ հանցագործությունը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների թվին:  Ներկայումս ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը (օրինակ տուգանքը) կարող է նշանակվել ծանր հանցագործության համար, ինչը անընդունելի է, այն պատճառով, որ իր մեջ պարունակում է սուբյեկտիվիզմի զգալի տարրեր եւ պատիժ նշանակող մարմնի կամային գործոնին տրվում է ավելի ընդգծված բնույթ: Ուստի այս փոփոխությունը գնահատվում է նաեւ արդարադատության իրականացման անաչառության  ապահովման եւ կոռուպցիոն ռիսկերի կրճատման տեսանկյունից:

3. Ասվածից բացի, նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն «տուգանք» եւ «հանրային աշխատանքներ» պատժատեսակների նշանակման եւ կիրառման պայմանները, տուգանքի կատարման անհնարինության դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելը:

4. Կսահմանվեն անչափահաս դատապարտյալների  պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության այլ տեսակով փոխելու հետ կապված առանձնահատկությունները. ի տարբերություն չափահաս դատապարտյալների, անչափահասները հնարավորություն կունենան  պատժի կրման ավելի վաղ ժամկետում տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ: Սա անշուշտ պետք է դրական քայլ համարել, առաջին հերթին անչափահասների հանցավորությանը վերաբերող միջազգային փաստաթղթերին համապատասխանության տեսանկյունից:

6. Որոշակի հստակություն կմտցվի նաեւ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործերի դատական քննության կարգում, որով կսահմանվի ուղղիչ հիմնարկի կամ կարգապահական գումարտակի կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը դատարանին ներկայացնելու պարտավորությունը: