Armenian ARMSCII Armenian
Կ-11439-26.08.2025-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին»1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «բնապահպանական» բառը փոխարինել «էկոլոգիական» բառով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հայրենի բնության եւ բնապահպանության» բառերը փոխարինել «հայրենի բնության, շրջակա միջավայրի եւ կլիմայի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «բնության,»բառից հետո լրացնել «կլիմայի,» բառով, իսկ նույն կետի «բնապահպանության» բառը փոխարինել «էկոլոգիայի» բառով:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում «բնապահպանական» բառը փոխարինել «էկոլոգիական»բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: