Armenian ARMSCII Armenian
Կ-1146-08.09.2025-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին»2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետից հանել «, եթե ամուսիններից մեկը մինչեւ 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան)»բառերը.

2) 2-րդ կետից հանել «մինչեւ 55 տարեկան»եւ «(հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան)»բառերը:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: