Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8433-07.04.2006-ՊԱ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8-ը հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի՝ չորրորդ մասը «պաշտոն» բառից հետո լրացնել«, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի տասներորդ մասի «գործուղել» բառը փոխարինել «ուղեգրել» բառով, իսկ «գործուղված» բառը` «ուղեգրված» բառով:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի վեցերորդ մասից հանել «նկատմամբ uահմանվող» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: