Armenian ARMSCII Armenian
Կ-11581-30.09.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.9-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «հայտարարագրվող» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչեւ ներքին մաքսային մարմին տեղափոխելու նպատակով հայտարարագրման դեպքի)» բառերով, իսկ նույն կետի «4-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերի» բառերը փոխարինել «14-րդ եւ 15-րդ կետերի» բառերով.

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 14-րդ եւ 15-րդ կետերի՝
 
ա. մինչեւ 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի յոթնապատիկի չափով
բ. 3-ից ավելի մինչեւ 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 13-ապատիկի չափով
գ. 10-ից ավելի մինչեւ 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 18-ապատիկի չափով
դ. 25-ից ավելի մինչեւ 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային   տուրքի 24-ապատիկի չափով
ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար  բազային տուրքի 35-ապատիկի չափով».

Հոդված 2.    Օրենքի   32-րդ   հոդվածի   տասնմեկերորդ   պարբերության 2-րդ կետում «եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա մեկից: