Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ընտանեկան դրությունը» բառերից հետո լրացնել «եւ հաշտարարությունն ավարտվել է առանց վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնության» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով.
«3. Եթե կողմերը հաշտարարության արդյունքում կնքել են հաշտության համաձայնություն, որով սահմանել են դատարանի կողմից սահմանված ալիմենտի չափից տարբերվող այլ չափ, վճարման կարգ կամ եղանակ, ապա կատարման ենթակա է հաշտության համաձայնությամբ սահմանված ալիմենտի չափը, վճարման կարգը կամ եղանակը, եթե այն հաստատել է դատարանը կամ նոտարը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: